կարճ լուրեր

Մարմնամարզութեան Սրահ

sipan1

ԶԱՆԳՈՒՄ ԷՔ՝ 77283108 ՀԱՄԱՐԻՆ ԵՒ ԱԶԱՏՒՈՒՄ՝ ԱՒԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ

 

երկու 

sipanorg.org-Երկար ժամանակ էր , ինչ Սասուն քղաքամասի երիտասարդութեան, ինչպէս նաեւ միւս տարիքային խմբերի համար չկար հայկական միջավայրում մարմնամարզութեամբ զբաղւելու հարմարութիւն: Եւ դա մարմնամարզութեան ասպարէզներում   երկար տարիների փորձ ունեցող մարզիչ՝ Մարքօ Սինանեանին դրդեց  ներդրում կատարելով այդ ոլորտում սատարել նաեւ   երիտասարդութեան հոսքը՝  հայկական միութիւններ:Այսպիսով էր, որ Մարքօն  մտածելով առաւել ապահով եւ վստահելի միջավայրի մասին   մարզական  այս մասնաճիւղով զբաղւելը յատկապէս՝ հայուհիների համար դարձրեց մատչելի:

«Սասուն» քաղաքամսում նկատւող պահանջարկը նոյնպէս խօսում էր այդ բացի մասին, որի իրականացման ճանապարհին գոյացաւ միութիւն-գործարար համագործակցութեան լաւագոյն օրինակներից մէկը: Առաջին քայլերը արւեցին  2011 թւականին, ժամանակի վարչութեան և Մարքօ Սինանիի համատեղ ջանքերով եւ  հիմնադրւեց միութեանս յարկի ներքոյ մինչ օրս յաջողութեամբ աշխատող մարմնամարզութեան սրահը:(այս մասին տես այստեղ՝http://www.sipanorg.org/BodyBuilding/)

 

sipan1

Մարզասրահին  յատկացւած տարածքը կազմում է շուրջ 400 ք.մ. , որը  օժդւած լինելով  համապատասխան տեխնիկաներով  եւ  ընթացքի մէջ դրւած իր   շուրջ  48 գործիքներով  իւրաքանչիւր օր  ապահովում է  բազմաթիւ  այցելուների մարզական առօրեան:

Մարզասրահը շաբաթւայ  6  օրերի ընթացքում  առաւօտեան  ժամը 9:00-ից մինչեւ  ուշ երեկոյան (22:00-ը) պատրաստ է ընդունելու իւրաքանչիւր  դիմորի, անկախ սեռից ու տարիքից:Այսպիսով  թէ կանայք  և  թէ՝ տղամարդիք  առանց տարիքային և ժամանակի սահամանափակութեան հնարաւորութիւն ունեն  հետեւելու սեփական քաշին ու ֆիզիհական  առողջութեանը:

Պետական արձակուրդների  դէպքում  սրահը չի դադարում աշխատելու, որտեղ   դիմորդներին պատրաստ է ընդունել՝ առաւօտեան ժամը 11:00-ից մինչեւ  կէսօրից յետովայ  5:00-ը:Այստեղ  բացառութիւն են կազմում ուրբաթ օրերը, պարզապէս մարզասրահի ազատ օր լինելու  կողքին  տեխնիկաների ստուգման եւ վերանորոգման գործընթացը դիւրին դարձնելու համար:

Դիմորդները պարապմունքների   աւարտին հնարաւորութիւն  ունեն օգտւելու մարզասրահի «բուֆէ»-ի տրամադրած յատուկ կերակրատեսակներից, որտեղ  կատարածն   առաւել արդիւնաւէտ դարձնելու համար  առկայ է փորձագիտական  խորհրդատւութեան հնարաւորութիւն :

Արձանագրութիւնով   դիմորդներին  տրամադրւում է  անդամակցութեան քարդ, ինչպէս նաև  պահարանի հնարաւորութիւն՝ սեփական   իրերի պահպանման   համար:

Այսպիսով «Սասուն» քաղաքամասի, եւ ո՛չմիայն,  հայրենակիցների համար ստեղծւել է հնարաւորութիւն՝   ժամանակն անց կացնել՝ հանգստութիւն պարգեւող միջավայրում  , որտեղ  մարզւելուն զուգընթաց  բարձրանալու է նաեւ  դիմորդների  տրամադրութիւնը:  Կայ նաեւ  ընտանիքների լիակազմ մասնակցութեան օրինակ, որոնք փորձում են հետեւելով սեփական քաշին  միասին վայելել  գեղեցիկ կազմւածք ունենլու յաճոյքը::

Արձանագրութեան և յաւելեալ տեղեկութիւնների համար դիմել  մարզասրահի  պատասխանատուներին  77283108 հեռախօսահամարով:

IMG_0045IMG_0055IMG_0037IMG_0057

Հ. Մ. «Սիփան» միութեան մարմնամարզութեան սրահի բացումը

Հինգշաբթի, 2011 թւականի դեկտ. 15-ի երեկոյեան Թեհրանի Սասուն քաղաքամասի Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ նոյն միութեան մարմնամարզութեան սրահի բացման արարողութիւնը:
Մարզասրահը, որ օժտւած է բարձրորակ ու արդիական մարզական սարքաւորումներով, կահաւորւել է Մարկօ Սինանեանի օժանդակութեամբ եւ առաւօտեան ժամը 7-ից մինչեւ գիշերւայ  11-ը գտնւում է  ցանկացողների տրամադրութեան տակ:
Նախքան բացման արարողութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան նախագահ Արմէն Հայրապետեանը նշելով, որ միութեան նպատակը մշտապէս համայնքի, մասնաւորաբար Սասուն քաղաքամասի մարզա-մշակութային կեանքին զարկ տալն է եղել, ներկայ հասարակութեանը մանրամասնութիւններ փոխանցեց նորահիմն մարմնամարզութեան սրահի եւ դրանից օգտւելու պայմանների մասին:
Այնուհետեւ միութեան նախագահի ձեռամբ կտրւեց մարզասրահի մուտքի ժապաւէնը, որով յայտարարւեց դրա աշխատանքների մեկնարկը:
Բացման արարողութիւնից յետոյ՝ ներկաները մարզասրահ մուտք գործելով՝ դիտարկեցին այնտեղ տեղադրւած մարզական տարբեր սարքաւորումները, որից յետոյ վերի մարզասրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

 ——————————

 

Ծաղկեմատոյց՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի անմոռած յիշատակին

Թեհրան,Սրբ Աստւածածին եկեղեցու շրջափակ

sipan2

շնորհակալութիւն ուշադրութեան համար:ձեր ընդգծած վրիպումն ուղղւած է :

  1. Pingback: ԶԱՆԳՈՒՄ ԷՔ՝ 77283108 ՀԱՄԱՐԻՆ ԵՒ ԱԶԱՏՒՈՒՄ՝ ԱՒԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ | Հ. Մ. «ՍԻՓԱՆ» Միութիւն