կարճ լուրեր

Մարզական

Pic01

photo_2016-12-28_10-50-35photo_2016-12-28_10-50-01

“Մարդ արարածը պէտք է առողջ լինի թէ ֆիզիկապէս եւ թէ հոգեպէս”

Մարզական բաժանմունքի նպատակն է մարզանքով հետաքրքրւող անհատներին, պատանիներին եւ երեխաներին ծանօթացնել տարբեր մարզաճիւղերի հետ ուր առողջ բանականութեան կողքին կունենան նաեւ առողջ մարմին:

Ծանօթանանք միութեան մարզաճիւղերի հետ`
             

              Ֆուտսալ՝   Ղեկավարութեամբ Շահիկ Յարութիւնեանի, Փորձերը կայանում են շաբաթ, երկուշաբթի և չորեքշաբթի օրերը կ.յ.  ժամը 9:00-ից 10:30-ը առանց տարիքային սահմանափակման:

               Բասկետբոլ (Երէց)՝   Ղեկավարութեամբ Անդրանիկ Իպրանոսեանի, Փորձերը կայանում են կիրակի  և չորեքշաբթի օրերը երեկոյեան  ժամը 9:00-ից 10:30-ը առանց տարիքային սահմանափակման:

              Բասկետբոլ (Երիտ)՝   Ղեկավարութեամբ Արին Ղարադաղեանի, Փորձերը կայանում են շաբաթ, երկուշաբթի և չորեքշաբթի օրերը կ.յ.  ժամը 6:30-ից 7:30-ը առանց տարիքային սահմանափակման:
               Պինգ պոնգ- մարզիչ՝ Սիմեոն Բաղդասարեան, փորձերը տեղի են ունենում կիրակի եւ երեքշաբթի 5:30-ից 9:00-ը

             Լեռնագնացութիւն- Լեռնագնացութեան խմբի հանդիպումը տեղի է ունենում կիրակի օրերը երեկոյեան ժամը 8:300- ին միութեան կենտրոնատեղիում, խմբի պատասխանատուն է Ռոբերտ Նազարեանը

              TRX՝  Ղեկավարութեամբ  Միրօ Նազարեանի: Փորձերը կայանում են շաբաթ, երկուշաբթի և չորեքշաբթի օրերը կ.յ.  ժամը 6:30-ից 9:30-ը առանց տարիքային սահմանափակման:

             Վոլէյբոլ՝   Փորձերը կայանում են շաբաթ, երկուշաբթի և չորեքշաբթի օրերը կ.յ.  ժամը 3:30-ից 6:30-ը առանց տարիքային սահմանափակման:

            Ժայռամագլցում՝  Ղեկավարութեամբ  Արթիմէս Ֆարշադ Եգանէի և Օրդ. Լալա Ֆալահի: Փորձերը կայանում են կիրակի և երեքշաբթի օրերը կ.յ.  ժամը 4:30-ից 9:00-ը առանց տարիքային սահմանափակման:

Ուրախութեամբ նշենք որ շուտով վերսկսւելու է միութեան պատանեկան պինգպոնգի, պատանեկան բասկետբոլի և կարատէյի դասընթացները:

Բաժանմունքը իր աշխուժ ներկայութիւնն է ունենում Արարատեան ֆուտբոլի գաւաթի, Համահայկական մրցութեան, գուղայի գարնանային խաղերի, նաեւ Հայաստանում կայացող Համահայկական եւ բասկետբոլի մրցութիւններին:

Թւականիս մարտի 1-ին կայացաւ  Մարզական բաժ.-ի ընդհանուր Բ ժողովը և ընտրւեց բաժանմունքի ղեկավար մարմնինը:

Վարչութիւնս իր 4-րդ նիստում հաստատեց Մարզական բաժ.-ի ղեկավար մարմնի անձնակազմը, ըստ հետեւեալի՝

 

Ընկ.Հայկ Մելքոնեան Նախագահ և TRX խմբի կապ
Ընկ. Ռազմիկ Շահղուլեան Փոխնախագահ և Վոլէյբոլ խմբի կապ
Ընկ.Քաթրին Մինասեան Քարտուղար և Պինգ-Պոնգի խմբի կապ
Ընկ.Ռոբերտ Նազարեան Նիւթականի պատասխանատու և լեռնագնացութեան խմբի կապ
Ընկ.Գագիկ Մարութեան Բասկետբոլի խմբերի կապ
Ընկ.Սիամանթօ Մայէլեան Բասկետբոլի խմբերի
Ընկ.Ռոնա Շահնազարեան Ֆուտբոլի խմբի կապ