կարճ լուրեր

«ՍԻՓԱՆ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ՝ «ՍԻՓԱՆ»-Ի ԲԵՄՈՒՄ

2014 թւաանի նոյեմբերի 28-ին , «Սիփան» անւանումը կրող   նորակազմ պարախումբն  իր  70-ի հասնող  անդամներով ,   6-ամսեայ իր փորձերի ամփոփման արդիւնքում ելոյթ ունեցաւ  միութեանս «Նայիրի» սրահում:

Պարախմբի սաները հանդէս եկան հետեւեալ պարերով ՝

Aloette(Թիւ 1 պարախումբ),

Հրեշտակներ (Թիւ 3 պարախումբ),

Տիկնիկներ (Թիւ 5 պարախում),

Polka (Թիւ 4 պարախում),

Նաւաստիներ (Թիւ 2 պարախում),

Ծափ պար (Թիւ 1 պարախում),

Ծաղրածուներ (Թիւ 3 պարախում),

Մկնիկ (Թիւ 4 պարախում),

Polka (Թիւ 5 պարախում),

Քոչարի (Թիւ 2 պարախում),

Իմ Հայաստան (միասնական պար բոլոր սաների մասնակցութեամբ)

Ձեռնարկի աւարտին միութեանս Արւեստից բաժանմունքի ղեկավար մարմնի նախագահ ընկ. Վահէ Բաբայեանն իր ողջոյնի և գնահատանքի խօսքն ուղղեց միութեանս «Սիփան» պարախմբի ղեկավար ընկ. Լոռետա Աւետիսեանին,եւ  իր օգնական պարուսոյցներին՝ Արիգա Միրզախանեանին և Դալար Քեշիշեանին, ներկաներին և սիրելի ծնողներին, որոնց յաջողւել է  իրականացնել նմանօրինակ տպաւորիչ ելոյթներով մի միջոցառում:

Ձեռնարկի աւարտին միութեան Արւեստից բաժանմունքի պատասխանատուների և պարախմբի ղեկավար-պարուսոյցների կողմից գնահատագրեր յանձնւեցին  պարախմբի սաներին, որոնց  իր ծափողջոյններով խրախուսեց  լեփ-լեցուն սրահում  գտնւող պարարւեստով  հետաքրքրւած  հանդիսատեսը:

լուսանկարները՝ Մելինէ Մուրադեանի

1 2 3 4 5 6 7 8 9 10

IMG_1419

-->