կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ Գեղարւեստական երեկոյ Նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին

Հ. Մ. «Սիփան» Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ 2015 թ. յունիսի 13-ին միութեանս Նայիրի սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական երեկոյ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Ձեռնարկը մեկնարկեց Վարչութեան խօսքով, որը ներկայացւեց Վանէ Մակարեանի միջոցով, խօսքում կարևորւում էր սրբադասւած անշիրիմ նահատակների անմոռաց յիշատակին նւիրւող ձեռնարկների շարունակականութեան գաղափարը: Նոյն խօսքի ընթացքում վարչութիւնս կարևորելով նշւած գաղափարը, որպէս կարգախօս ընդգծեց՝ մեր մշակոյթը մեր զօրաւոր զէնքներից մէկն է, որին չի կարող յաղթել ոչ մի ուժ:

Լուսինէ Միքայէլեանի ղեկավարութեամբ՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախումբը ելոյթ ունենալով կատարեց ժողովրդական և հայրենասիրական երգերի մի փունջ: «Կոմիտաս»-ը կատարեց՝  «Գարունա», «Հով արէք», «Հողմացրիւ հայութիւն», «Ձայն տուր ով ծովան», «Տարօնի սուգը», «Վասպուրական», «Հաւատքով ու զօրութեամբ», «Հայ եմ հայ», «Հայաստան» երգերը, որտեղ մեներգով հանդէս եկան Լուսինէ Միքայէլեանը և Էդիկ Վարդանեանը:

Հարկ է նշել, որ երգչախմբին ելոյթի ընթացքում  ընկերակցում էին դաշնակահարներ՝ Լուիզա Աւետիսեանը, Արգամ Վարդանեանը և Անի Ղարիբեանը:

Արդէն իսկ իր աշխատանքային չորրորդ տարին մեկնարկած միութեանս մանկապատանեկան ասմունքի խումբը ղեկավարութեամբ Արփի Ալավերդեանի կէս ժամ տևողութեամբ ասմունքեց Վահագն Դաւթեանի ՝«Բայց ծնւեցի» պոէմից հատւածներ:

Ձեռնարկի ընթացքին հանդիսատեսը նախասրահում առիթ ունեցաւ դիտելու  միութեանս նկարչութեան դասընթացների սաների պատրաստած գործերը, որոնց ցուցադրումը նման ձեռնարկների և միջոցառումների ժամանակ արդէն իսկ դարձել է աւանդոյթ: Այս կապակցութեամբ միութեանս թղթակցին յայտնեց խմբի դաստիարակ՝ Ռուբինա Մարկոսեանը յաւելելով, որ նկարչութեան դասընթացների սաները արդէն տարուց աւել է ինչ բոլոր ձեռնարկներին փորձում են սատարել իրենց գեղեցիկ և անկեղծ շնչով ներարկւած աշխատանքների ցուցադրումով:

Հ.Մ.«Սիփան» միութեան մանկապատանեկան ասմունքի խմբին անդամակցում են՝

Արգամ Մարկոսեանը

Մոնթէ Իսմայիլեանը

Ամարաս Լազարեանը

Էդրիս Ազարեանը

Թենի Աղաբաբայեանը

Փիւնիկ Խուդավերդեանը

Նարէ Ղազարեանը

Ղեկավար՝ Արփի Ալավերդեան

 

Հ.Մ.«Սիփան» միութեան նկարչութեան դասընթացների սաներն են՝

Մելանի Մկրտչեանը

Լանիա Չհարմահալին

Նազէ Օրուջեանը

Էռիկա Նազարբէգեանը

և Ալէքս Առաքէլեանը

Ղեկավար՝ Ռուբինա Մարկոսեան

Հ.Մ.«Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբին անդամակցում են՝

Սօպրանօ՝ Հելէն Ծառուկեան

Ալինա Յովելեան

Սաթօ Մնացականեան

Ռուբինա Մարկոսեան

Լիլիկ Փանոսեան

Լիլիա Նազարեան

Վերժիկ Թահմազեան

Էլմա Իսախանեան

Այիդա Միրզախանեան

Մեղեդի Տէր Պետրոսեան

Ալթօ՝     Ժուլիետ Պօղոսեանը

Եօլանդա Մինասեան

Թամար Շահվերդեան

Նորա Աղայեան

Թենոր՝   Արա Մինասեան

Սերոժ Ղազարեան

Բաս՝      Էդիկ Վարդանեան

Ռազմիկ Շաղուլեան

Դաշնակահարներ՝   Անի Ղարիբեան

Արգամ Վարդանեան

Ղեկավար ՝ Լուսինէ Միքայէլեան

Թղթակից ` Ադանա Յարութիւնեան

լուսանկարները՝  Մելինէ Մուրադեանի

1 2 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26

-->