կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ Մանկական Անգլերէն լեզւի դասընթացներ գլխաւորութեամբ՝ տկն. Արսինէ Թահմասեանի

IMG_4772

 

Sipanorg.org- Հ. Մ. «Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի անգլերէն լեզւի մանուկների խումբը կեանքի է կոչւել  2012 թւականին ,գլխաւորութեամբ՝  տկն. Արսինէ Թահմասեանի:

Խմբին մասնակցում են 7-ից 10 տարեկան երեխաներ, որոնց դասերը տեղի են ունենում  կիրակի և երեքշաբթի օրերը, առաւօտեան ժամը 10:30-ից 12:00-ը:

Իւրաքանչիւր շրջանի համար նախատեսւել է   15 պահ դասարանային հանդիպում: Երեխաներն  առ այսօր անցկացնելով շուրջ 12 շրջան հասցրել են աւարտելու   հետեւեալ պրակները ՝

Tiny Talk 5,6, Let’s Go Biginer, Let’s Go 1

Խումբը ներկայումս անցնում է  Let’s Go 2 պրակին համապատասխան դասընթացներ:

Lets_Go_3e

Անգլերէն դասընթացներին  մասնակցելու եւ  գրաճանաչ դառնալու համար  երեխաները  իրենց աւարտականի առիթը նշել են  իւրայատուկ միջոցառմամբ : Զւարճանքից բացի հանդէսի ընթացքին երեխաներին յանձնւեց գնահատագրեր՝  իրենց կանոնաւոր մասնակցութեան ,ինչպէս նաեւ 100-տոկոսանոց միաւորներ  (գերազանցիկ) վաստակելու  համար:

Դասընթացներին կիրառւող   վարժութիւններից կարելի էընդգծւած նշել՝  մուլտֆիլմերի դիտումը, պատմւածքների ընթերցումը, բառախաղերը, երկխօսութիւնների  անգիր ներկայացնելը ,ինչպէս նաեւ  տնային վարժութիւնները:

Երեխաները յաճախ նկարազարդւած բառարանում (Picture dictonary) կամ համացանցում   կատարելով՝  որոնումներ  իրենց հետաքրքած   անծանօթ բառերի իմաստի հետ կապւած   հետազօտութիւնները ներկայացնում են դասարանում:

Դասղեկի ասութեամբ դասարանում անգլերէն լեզւով շփւելը պարտադիր է , ինչը հնարաւորութիւն է տալիս  զարկ տալ երեխաների լեզւամտածողութեան զարգացմանը: Անգլերէն լեզւով շփում առաջացնելու համար, իւրաքանչիւր  դասի ժամանակ  ուսուցիչը  դասարանի երեխաներից մէկին ուղարկում է միութեանս գրասենեակ՝  որևէ գրենական պիտոյք կամ թուղթ… ստանալու նպատակով: Գրասենեակ կատարած դիմումը պարտադիր կատարւում է անգլերէն լեզւով: Սա երեխաներին առիթ է տալիս դասարանից դուրս նոյնպէս  կիրառել  իրենց ձեռք բերած գիտելիքները :

Անգլերէն դասընթացներին մասնակցող երեխաները ՝

- Նինա Շահիջանեան

- Մելանի Մկրտչեան

-Աւենիա Նաւասարդեան

- Սիւնէ Զարգարեան

- Անահիտ Հաթամեան

- Դաւիթ Հաթամեան

- Սասուն Շահբազեան

- Մօնթէ Միրզախանեան

- Նարէ Յակոբեան

- Դանիէլ Քեշիշեան

- Փանուէլ Թահմասեան

- Փամելա Մահմուդեան

- Սիոն Կարապետեան

- Էրիկ Մելիքեան

- Թեդի Վարդումեան

 

IMG_477410421398_10153314256309859_1055391675523914426_n

-->