կարճ լուրեր

«ՍԻՓԱՆ»-Ի ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԵԱՆ ՍՐԱՀԻ՝ ԹԵՀՐԱՆԻՆ ՊԱՐԳԵՒԱԾ ՆՈՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

11824993_10204539450037320_529413217330388731_n

sipanorg.org-«Սիփան» միութեան մարմնամարզութեան սրահի բադիբիլդերներ՝  Սաբարիս Ղարիբեանը եւ Արգին Ալավերդեանը Թեհրանի Աբասփուրի անւան առաջնութիւնում առաջ անցնելով բոլոր մրցակիցներից արժանացել են չեմպիոնական կոչումումների:

Մրցոյթում  Սաբրիսին յաջողւել է նւաճել՝  առաջնութեան  Ա  հասակային կարգի  ոսկին, իսկ   Արգինին  բաժին է հասել առաջնութեան Բ հասակային կարգում ՝ արծաթէ մեդալը:

Նորագոյն չեմպիունների մարզիչ՝ Մարկօ Սինանին  յայտնելով այս մասին  յաւելեց, որ  «Սիփան»  միութեան մարմնամարզութեան  սրահի ծրագրաւորւած աշխատանքների եւ մարզիկների հետեւողական աշխատանքների ու պարապմունքների արդիւնքում սա արդէն գրանցւած հերթական յաջողութիւնն է, որով մարզիկները ներդնելով սեփական միջոցները,եւ չսպասելով որեւէ հովանաւորի ներդրումի յայտնւում են յաջողութիւնների պատւանդանների  բարձունքներում:Փաստ, որով կարող է հպարտ լինել իւրաքանչիւր իրանահայ:

Յատկանշական է , որ «Սիփան» միութեան մարմնամարզութեան սրահի սաներին նախապէս յաջովել էր նաեւ Բազկամարտի Թեհրանի նահանգային առաջնութեան  չեմպիոնական կոչումները  հնձած պատւանդան բարձրանալ, տուն բերելով՝ առաջնութեան երկու ոսկէ մեդալները՝  համապատասխան քաշային կարգերում:

IMG_20150809_115440 IMG_20150809_115425 IMG_20150809_115430 IMG_20150809_115436

-->