կարճ լուրեր

ԻՐԱՆԸ «5+1»-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՅԵՏՈՅ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ,ԱՌԻԹՆԵՐ, ԵՒ ԾՐԱԳՐԵՐ Բանախօս՝ Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բէգլարեան

3

Sipanorg.org-Երկուշաբթի, թւականիս սեպտեմբերի 1-ին, միութեանս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ դասախօսութիւն՝  «Իրան-ը՝ (5+1)-ի հետ  բանակցութիւններից յետոյ» (Իրանի տնտեսութեան  հեռանկարը) թեմայով:Նախաձեռնութիւնը  Հ. Մ. «ՍԻՓԱՆ»  միութեան Երէցների բաժանմունքինն էր:

Երէցների բաժանմունքի ղեկավար մարմնի անունից վաստակաւոր  միութենական՝ ընկ. Հայկազ Շիրւանեանի բացման խօսքից յետոյ օրւայ բանախօս՝ Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝  Ռոբերտ Բէգլարեանին տրամադրւեց  լսարանը:

Յատկանշական է , որ պրն. Բէգլարեանը անդամակցելով   Իրանի իսլ. Խորհրդարանի տնտեսական յանձնաժողովին քաջատեղեակ է երկրի տնտեսական իրավիճակին, ինչը  նպաստեց  լսարանին տրամադրւող տեղեկութիւնների եւ  ձեւակերպւած  մեկնաբանութիւնների հաւաստիութեանը:

Պատգամաւորն իր ելոյթում՝ թւային մանրակրկիտ պատկերներով փորձեց ներկայացնել  Իրանում  1391 թւականից մեկնարկած սղաճը եւ   տնտեսական անբարենպաստ վիճակը ,ինչի համաձայն  ընտանիքների տնտեսական  կայունութիւնը  վերջին  40 տարիների համեմատ  15 տոկոսով անկում է ապրել:

Բանախօսն անդրադարձաւ նաեւ Ահմադինէժադի նախագահութեան շրջանին, ում նախագահութեան օրօք  նաւթի գնաճի բերումով արձանագրւած մուտքը՝    60,000 միլիարդից (թուման) բարձրացաւ մինչեւ 550,000 միլիարդի ( حجم نقدینگی): Նա այս մասին խօսելով այն արձանագրեց որպէս՝ սղաճի հիմնական դրդապատճառներից մէկը ( حجم تورم):Իսկ սա իր հերթին ժամանակի  կառավարութեան որոշմամբ երկրի տնտեսութիւնը բերեց արտադրութեան ոլորտներում մրցակից երկրների  հետ մրցակցելու դժւարին գործում  նահանջելուն ընդհուպ  մինչեւ՝   ներկրող երկրների ցուցակում յայտնւելը:

Բանախօսը յաւելեց նաեւ  նախագահ Րոհանիի կառավարութեանը, որը  աշխատում է սղաճի բարձրացման ընթացքի կանխման դէմ ,ինչի հետեւանքով մասամբ այս կարճ ժամանակահատւածում  սպասւում է՝ 2-ից 3 տարւայ ընթացքում արձանագրւի տնտեսական աճը՝ մէկ տոկոսով:

Բանախօսը կարեւորեց նաեւ գործող կառավարութեան առաջարկած ելքերը կապւած տնտեսութեան անկման առաջն առնելուն ( رکود) ուղղւած ծրագրերի իրականացման հետ:

«Չնայած այս աճի դէպքում նոյնպէս  նախատեսւում է ,որ կառաւարութիւնը շարունակի սրանից առաջ մեկնարկած ծրագրերի իրականացման գործընթացը»,- ընդգծեց  բանախօսը եւ յաւելեց «Պէտք է արձանագրել, որ  կարևոր են արտադրութեան կարողականութեան զարգացման և երիտասարդ աշխատուժի զբաղւածութեանն ուղղւած նախագծերի իրականացումը»:

Պատգամաւորը շարունակելով զբղւածութեան թեման Համեմատութեան կարգով նշեց ,որ  եթէ 1381 թւականին  աշխատանքի անցած քաղաքացիները կազմում էին աւելի քան  20,500,000 մարդ ,ապա այն՝  տաս տարւայ ընթացքում,այսինքն 1391 թւականի տւեալներով մնացել է  նոյնը: Եւ սա  այն ժամանակ , երբ աշխատունակ  մարդուժի արձանագրւած աճը գերազանցում է  7,000,000 –ի սահմանները:

Իրանի եւ վեցեակի բանակցային գործընթացի  յաջողութեան արդիւնքում, երբ պարբերաբար վերցւելու են պատժամիջոցները նոյնպէս  սպասւում է դրական արդիւնքներ կապւած տնտեսական եւ արդիւնաբերական ընկերութիւնների եւ  երկրների ներկայութիւնը  եւ  համագործակցութիւնների ընդլայնում:  «Այսպիսով սպասւում է , որ կարգաւորւեն բանկային համակարգում ծագած  բարդութիւնները: Նաեւ  բարեկարգւելու է  եւ մատչելի պիտի դառնայ  մաքսային  համակարգը կապւած ներկրումներ կատարելու գործին:»,-նշելով բանախօսը յոյս յայտնեց, որ երեւոյթը չի խանգարելու  տեղական արտադրական հիմնարկների  զարգացմանը:

Անդրադառնալով խմելու ոռոգման ջրի պաշարների նւազման փաստին պատգամաւորը նշւեց, որ հիմնականում դժւարութիւնը գիւղատնտեսութեան ոլորտներում   ոռոգման ջրի անբարենպաստ վատնման ձեւաչափերին է առնչւում,  ինչն իր հերթին  բերում է  ջրային պաշարների  92 տոկոսանոց  վատնմանը:

Մասնագիտութեամբ տնտեսագէտ պատգամաւորը շօշափեց՝ հարցի լուծմանն ուղղւած  նախագծերի իրականացման գործում՝ ժամանակի առումով  ճիշտ տնօրինում կատարելու կարեւորութիւնը :

9 8 7 6 5 4 2 1

-->