կարճ լուրեր

Գեղարւեստական երեկոյ՝ Նւիրւած՝ Մշակոյթի օրւան

Sipanorg.org-  Հ. Մ. «Սիփան» Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ` 2015 թ. հոկտեմբերի 17-ին, միութեանս «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝  Մշակոյթի շաբաթւան:

Վարչութեան անունից բացման խօսքով ելոյթ ունեցաւ  Մառիթա Աղաջանեանը ,ով  կարևորելով  տառերի հանճարեղ գիւտը, ինչպէս նաեւ  առաջին թարգմանւած խօսքի  և այդօրինակ միւս աշխատանքների շարունակակնութեան փաստը նշեց,որ այդպիսով աշխարհը հարստացաւ մեր ազգային  ինքնատիպութեամբ  ու բացառիկ   լեզւամտածողութեամբ :

Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ Յարութիւն Եղնազարեանը, որը ծանրանալով  մշակոյթ հասկացութեան  վրայ նշեց «Մշակոյթը մտաւոր կեանքի, սովորութիւնների և կրթութեան  զարգացման չափանիշն է»: Բանախօսն  իր խօսքերում անդրադարձաւ նաեւ  սփիւռքի իրականութեանը, նշելով  պարտականութիւնների այնպիսի  ծաւալների փաստի մասին,   որոնց իրականացման գործը դրւած է իւրաքանչիւրիս  ուսերին:

Բանախօսի ելոյթին յաջորդեց «Նոր Դար» ասմունքի խմբի ասմունքային կատարումները ղեկավարութեամբ՝ Անժէլ Մինասեանի ,որտեղ հնչեցին  ՝  Համօ Սահեանի այն ստեղծագործութիւններից հատւածներ  ,որոնք նւիրւած էին Հայոց լեզւին եւ  մշակոյթին:

Լուսինէ Միքայէլեանի ղեկավարութեամբ՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախումբը ելոյթ ունենալով կատարեց ժողովրդական և հայրենասիրական երգերից մի փունջ: «Կոմիտաս»-ի կատարմամբ հնչեց՝   «Մայրենի լեզու», «Խաղընկեր», «Հաւատքով ու զօրութեամբ», «Լեռ Սրբազան»  համարները, որին նաեւ  մեներգով հանդէս եկաւ Էդիկ Վարդանեանը:Երգչախմբին իր ելոյթի ընթացքում  ընկերակցում էր դաշնակահար՝ Արգամ Վարդանեանը:

«Սիփան» պարախումբը ելոյթ ունեցաւ «Մոլդավական ժողովրդական» ինչպէս նաև «Ծափ-պար»  պարային կատարումներով   ղեկավարութեամբ՝ Լոռետա Աւետիսեանի:

Շուրջ կէս ժամ տևողութեամբ ասմունքային կատարումներով  փայլեց «Սիփան» միութեան մանկական ասմունքի խումբը, ղեկավարութեամբ Արփի Ալավերդեանի: Խումբը կատարեց Մարօ Մարգարեանի «Հայ ուսուցչին» և «Հայոց Տառեր-Հայ  Այբուբեն» բանաստեղծութիւնները , և Սիլւա Կապուտիկեանից՝  «Հայ պատանու երդումը մայրենի լեզւին»-ը:

Ողջ երեկոյի ընթացքին   նախասրահում ցուցադրութեան էր հանւել   միութեան նկարչութեան խմբակի  սաների ձեռամբ  պատրաստւած կտաւները, որոնց ցուցադրումը այսօրինակ միջոցառումների անպակաս բաժինն է: Միութեանս նկարչութեան դասընթացները վարում է  Ռուբինա Մարկոսեանը:

 

 

Հ.Մ.«Սիփան» միութեան մանկապատանեկան ասմունքի խումբը.

Արգամ Մարկոսեան

Մոնթէ Իսմայիլեան

Ամարաս Լազարեան

Էդրիս Ազարեան

Թենի Աղաբաբայեան

Փիւնիկ Խուդավերդեան

Նարէ Ղազարեան

Ղեկավար՝ Արփի Ալավերդեան

 

Հ.Մ.«Սիփան» միութեան նկարչութեան դասընթացների սաները

Լիա Սաֆարեան

Մելանի Մկրտչեան

Նազէ Օրուջեան

Մանէ Օրուջեան

Արամէ Քեշիշեան

Լէոնիդ Ծառուկեան

Փաոլա Իսկանդարեան

Ալին Պողոսեան

և Անդրու Մարգարեան

Ղեկավար՝ Ռուբինա Մարկոսեան

Հ.Մ.«Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբին անդամակցում են՝

Սոփրանօ՝ Քառոլին Աբնուսեանը

Հելէն Ծառուկեանը

Ալինա Յովելեանը

Սաթօ Մնացականեանը

Ռուբինա Մարկոսեանը

Լիլիկ Փանոսեանը

Լիլիա Նազարեանը

Վերժիկ Թահմազեանը

Էլմա Իսախանեանը

Այիդա Միրզախանեանը

Քաթրին Քեշիշեանը

Սկարլետ Մկրտչեանը

Մեղեդի Տէր Պետրոսեանը

Ալթօ՝     Ժուլիետ Պօղոսեան

Իւլանդա Մինասեան

Թամար Շահվերդեան

Նորա Աղայեան

Թենոր՝   Արա Մինասեան

Սերոժ Ղազարեան

Արմոնդ Մովսիսեան

Բաս՝      Էդիկ Վարդանեան

Ռազմիկ Շաղուլեան

Դաշնակահար՝

Արգամ Վարդանեան

Ղեկավար ՝ Լուսինէ Միքայէլեան

m1 m4 m5 m6 m7 m8 m9 m11 m12 m13 m15 m16 m17 m18 m19 m20 miro miro2

-->