կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան 23-րդ շրջանի վարչութեան Միջմարմնային Անդրանիկ հանդիպումը

Հ. Մ. «Սիփան» Միութեան Վարչութեան հրաւէրով չորեքշաբթի հոկտեմբերի 28-ին միութեանս կենտրոնատեղիում կայացաւ վարչութեան ընթացիկ  նստաշրջանի միջմարմնային անդրանիկ  հանդիպումը:

Հանդիպմանը ներկայ էին  միութեանս  վարչութիւնը , հաշւեքննիչ մարմինը , ինչպէս նաեւ գործող 6 բաժանմունքները  ղեկավարող  մարմինները:

Վարչութեան նախագահ՝ Արա Մկրտչեանի  ողջոյնի խօսքով  մեկնարկեց հանդիպումը, որով նա ընկերներին ցանկանալով  ակտիւ միութենական գործունէութիւն յայտնեց իր շնորհակալութիւնը դրսեւորած պատասխանատւութեան զգացումի համար:

Միութեանս վարչութեան  նախագահը ներկայացնելով   վարչութեան գործունէութեան  8 ամսեայ ընթացքի արձանագրութիւնը  խօսւեց նաև առկայ դժւարութիւնների ու մտահոգութիւնների մասին: Առաջին բաժնի աւարտին վարչութիւնը պարզաբանելով  իր ռազմավարութիւնը միութեան ղեկավարման հարցում յորդորեց ղեկավար մարմիններին առաջնորդւել  նոյն ուղղութեամբ:

Լուսաբանական հարցումներից յետոյ Հաշւեքննիչ մարմինը ևս իր խօսքն ու բացատրութիւնները ներկայացրեց ժողովին: Վարչութեան նիւթականի պատասխանատու՝ Նարբէ Աբուլեանի բացատրութեամբ բաժանմունքները ծանօթացան   միութեան նիւթական վիճակին եւ  բաժանմունքների իրականացրած ելք ու մուտքի պատկերին, անցկացնելով համեմատութիւններ՝  միութեանս 17-րդ Պատգամաւորական ժողովում հաստատւած նախահաշւի , ինչպէս նաեւ  վարչութեանս նիւթական հարցերի տնօրինմանն ուղղւած  գործելաոճի հետ:

Օրակարգի  յաջորդ գլխի տակ բաժանմունքները հերթաբար ներկայացրեցին պատկան մարմնի կողմից իրականացւած աշխատանքները և ծրագրաւորւած  ձեռնարկներն ու միջոցառումները:

Խորհրդակցական այս նիստը պատեհ առիթ համարելով ներկաները անցան մտքերի փոխանակմանը՝  կատարւելիք ու կատարւած  աշխատանքների ,ինչպէս նաեւ դէպի դուրս ուղղւած  յարաբերութիւնների շուրջ:

Տեւողութեամբ շուրջ երեք ժամ այս հանդիպման աւարտը  նշանաւորւեց պատրաստւած փոքրիկ հիւրասիրութեամբ:

20151028_200815 20151028_200834 20151028_200840 20151028_201507 20151028_201523 20151028_201546 20151028_201614

-->