կարճ լուրեր

«Սիփան» պարախմբի նախաձեռնութեամբ՝ Ձմեռպապիի դիմաւորում` Նայիրի սրահում

Sipanorg.org- Հ. Մ. «Սիփան» Միութեան  Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ` երեկ, դեկտեմբերի 29-ին, համագործակցութեամբ՝ «Սիփան» պարախմբի ծնողական խորհրդի տեղի ունեցաւ Ձմեռպապիի դիմաւորում՝  միութեանս  Նայիրի սրահում:

Ձեռնարկը, որին յատուկ հրաւէրով ներկայ էին  բալիկների ծնողները, ընթացք առաւ    պարախմբի տարբեր հատւածների  ելոյթներով, որոնք մէկը միւսին յաջորդելով բեմ դուրս եկան     առանց ընդհատումների: Նախ «Սիփան» պարախմբի 5 խմբերը, ապա մեծահասակների խումբը հերթով ներկայացրին պատրաստած համարները՝  համապատասխան  հանդերձանքով, ինչպէս նաեւ  Ձմեռպապիի գլխարկներով:

Կաղանդ պապին ու Ձիւնանուշիկը մուտք գործելով սրահ   խանդավառութիւն պարգեւեցին երեխաներին ու նրանց ծնողներին:

Ձմեռ պապին  երեխաներին միրգ ու նւէրներ անելով տեղաւորւեց բոլոր լուսանկարների ամէնակենտրոնական հատւածում :

Որպէս  ամենայիշատակելի լուսանկար կարելի է նշել պարախմբի ղեկավար Լոռետա Աւետիսեանի, պարուսոյցներ ՝Թենի Ռաղանեանսի, Դալար Քեշաիշեանի եւ  Արիգա Միրզախանեանի, ինչպէս նաեւ  ծնողական խորհրդի լուսանկարը որոնց ջանքերով էլ տեղի ունեցաւ նշւած միջոցառումը:

Պարախմբի սաների ծնողների կողմից, որպէս ամանորեայ նւէրներ, թևնոցներ էին նախատեսւել որոնք յանձւեցին պարուսոյցներին ու խմբի ղեակավար՝ Լոռետա Աւետիսեանին:

Երեխաները բեմից ցած ցատկելով պար-ուրախւթիւնը շարունակեցին, որի աշխուժութիւնը  փոխանցւեց նաեւ ծնողներին:

Ծնողական Խորհուրդի պատրաստած  հիւրասիրութեամբ աւարտին հասաւ մոջոցառումը:

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 a3

-->