կարճ լուրեր

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԴԿՏՐ ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ԵՒ ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՒ

Հ Մ «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱՅԻՐԻ ՍՐԱՀՈՒՄ

sipanorg.org-Կիրակի, փետրւարի 24-ին, Իրանի իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանին առաջադրւած թեկանծու՝ դկտր. Կարէն Խանլարեանը այցելելով Սասուն քաղաքամասում գտնւող իր նախընտրական շտաբ պատասխանեց դիմորդների եւ թաղայինների հարցերին:

Շտաբը թողնելով գործող  խորհրդարանում՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան  պատգամաւորը այցի գնալով նոյն քաղաքամասի կենտրոնական փողոցներից մէկում գտնւող Դկտր Քազէմ Ջալալիի նախընտրական շտաբ գրառում թողնելով իր նախընտրական ծրագրի բոկլետի շապիքին, իր գործակցին յաջողութիւն մաղթեց  ընտրական մրցապայքարում: Յիշեցնենք, որ դկտր Քազէմ Ժալալին այժմ ղեկավարում է  Իսալամական խորհրդարանի հետազոտական կենտրոնը, ինչի ուսումնասիրութիւնների արդիւնքներով է պայմանաւորւած խորհրդարանի ամբիւնում  քննարկմանը պատրաստւող հիմնական նախագծերը կամ դրանց իրականացման ընթացքը:

Դկտր Կարէն Խանլարեանը  քաղաքամասում շրջելիս  այցելեց նաեւ »Ա Ա ԱՒԵՏԻՍԵԱՆ» բուժարան, որտեղ  դիմաւորւելով բուժարանի տնօրէնի կողմից առիթն ունեցաւ ծանօթանալու բուժարանի սարքաւորումների արդիականացման ընթացքին:

Դկտր Կարէն Խանլարեանը նոյն երեկոյի ընթացքում  գտնւելով 85- հրապարակում  հանդիպեց նաեւ զբոսնող հայ պապիկների խմբերի հետ, որի ընթացքում եղան  մտքերի փոխանակում:Խմբական լուսանկարներից յետոյ պատգամաւորը վերադարձաւ նախընտրական շտաբ, որտեղից էլ մեկնեց Հ Մ «ՍԻՓԱՆ» միութեան Նայիրի սրահ:

sipan nairiIMG_8499 IMG_8423 IMG_8434 IMG_8436 IMG_8445 IMG_8448 IMG_8452 IMG_8473 IMG_8476 IMG_8482 IMG_8498

-->