կարճ լուրեր

ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԳՆԱՀԱՏՒԵՑԻՆ 45-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ «ՍԻՓԱՆ»-Ի ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

1Հինգշաբթի ,հոկտեմբերի 10-ին, միութեանս յարկի ներքոյ,45-րդ համահայկական խաղերին մասնակցած «Սիփան»-ի  մարզիկները մասնակցեցին միութեանս վարչութեան  կողմից  նախաձեռնւած գնահատագրերի  յանձնման  միջոցառմանը:

Յատկանշական է,որ «Սիփան» միութեան  մարզիկներին յաջողւեց Ժայռամագլցման եւ Շախմատի մրցոյթներում արժանանալ  ոսկէ մեդալների:Նոյն մարզաձեւերում մեր մարզիկներին յաջողւել է  արժանանալ նաեւ  մի քանի այլ արծաթէ եւ բրոնզ մեդալների:

Միութեանս սեղանի թենիսի թիմը նոյնպէս յաջող հանդէս եկաւ   վաստակելով՝ մէկ բրոնզէ մեդալ:

Բոլոր մեդալակիրները վարչութեան կողմից պարգեւատրւեցին ոսկէ յուշադրամներով:

Վարչութեան նախագահ՝ Սարօ Մկրտչեանը  իրենց ունեցած ներդրումի եւ կատարած աշխատանքների կապակցութեամբ վարչութեան անունից շնորհակալութեան խօսք ասած բասկետբոլի ,սեղանի թենիսի,շախմատի, եւ ժայռամագլցման խմբերի մարզիչներին  նրանց նոյնպէս  յանձնելով գնահատագրեր եւ   յուշանւէրներ:

Միջոցառումն  աւարտւեց կազմակերպւած՝  հիւրասիրութիւն-ընդունելութեամբ եւ փոքրիկ խրախճանքով:

1
2 բասկետբոլի (տղայոց եւ օրիորդաց),սեղանի թենիսի ,եւ ժայռամագլցման թիմերի մարզիչները երեկոյթի ընթացքում 

3 4 5
6

Ժայռամագլցման խմբի մարզիկների կողմից նոյնպէս պատրաստւել էր մի յուշանւէր,որը յանձնւեց խմբի մարզիչ՝իրանի ժայռամագլցման բազմակի չեմպիոն՝ Արթիմէս Ֆարշադեէգանէին
IMG_7384Հ.Մ.«ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ հանրայի կապ