կարճ լուրեր

Միութեանս մանկամսուրի աշխատանքները անցնում են գարնանային տրամադրութեանը

 

Sipanorg.org- Հ. Մ. «Սիփան» Միութեան Մանկամսուրն իր աշխատանքային շրջանը սկսեց 2015 թւականի դեկտեմբերի երկրորդ կէսին՝  Ձմեռպապիի դիմաւորման հաճելի երեկոյթով:

Մանկամսուրը ներկայումս  մասնակցող իր 13  բալիկներով շարունակում է  աշխատանքները՝ միութեանս Նայիրի սրահի շրջափակում:

Մանկամսուրի  սաներն իրենց առօրեայ երեքժամեայ պարապմունքների ընթացքում՝ նախաճաշում, ապա մասնակցելով  տարբեր մտային, ֆիզիկական,եւ  տեսալսողական խաղերի, հաճելի տրամադրութեան տակ, ապրում են նաեւ  զարգացման իւրայատուկ ընթացք:

Խաղերը կատարւում են ծառայելով   տարբեր նպատակների:Այստեղ իւրայատուկ ուշադրութեամբ է խաղարկւում   նաեւ աւանդական  աթոռախաղը, որով նպատակ կայ  երեխաների մօտ զարգացնելու  ընկերասիրութիւնը,ինչպէս նաեւ  անհատի  հաւասար իրաւունքների հասկացութեան մարմնաւորումը անկախ սեռ հասկացութիւնից:

Բեմականացւող խաղերի շարքից  յաճախ է իրականացւում «Պապն ու շաղկամը»  հեքիաթի կատարումը, որից  երեխաները  մեծ հաճոյք են ապրում:

Յատկանշական է ,որ բալիկների հետ տարւող բոլոր աշխատանքները կատարւում եւ վերահսկւում են փորձառու եւ հմուտ դաստիարակչուհիների՝ Առլէտ Կիրակոսեանի  եւ Թալին Ֆալահի միջոցով:

Ինչպէս միւս հիմնարկութիւններում է կիրառւում այստեղ եւս բալիկների   առօրեայ ծրագրերից չեն պակասում նկարչութիւնն ու  գծագրութիւնը, երգ-երաժշտութիւնն  ու ճարտասանական աշխատանքները:

Ստեղծագործական կարողականութիւնը զարգացնելու համար երեխաները նկարչութեան կողքին նաեւ զբաղւում են   կաւագործութեամբ   ու   ձեռքի աշխատանքներով, ինչը պատրաստելուց յետոյ բալիկներն իրենց հետ տանում են տուն:

Մանկամսուրիս եռամսեայ գործունէութեան ժամանակահատւածում տօնւել են բոլոր ազգային-կրօնական տօները, ինչպէս՝  Տեառընդառաջը, Բարեկենդանն ու միջինքը:

Միութեանս մանկամսուրի դռները բաց են լինելու 2/5-ից 4 տարեկան երեխաների համար, որոնք հնարաւորութիւն կունենան  շաբաթական երեք պահ, (կէնտ օրերը) ժամը     9:30-ից 12:00-ը, միութեանս  Նայիրի սրահի  նախասրահում առաւել հաճելի դարձնելու իրենց օրը՝ ընկերական իւրայատուկ միջավայրում:

20160214_104320 20160214_104425 20160214_111629 20160214_111732 20160214_111835(1) 20160214_111859 20160214_111919 20160214_111929 20160214_111943 20160214_111952 20160214_112010 20160214_112024 20160214_112244 IMG_20160214_145233 IMG_20160214_145238 IMG_20160214_145241 IMG_20160214_145249

photo_2016-03-07_09-08-41 photo_2016-03-07_09-08-31 photo_2016-03-07_09-08-17 photo_2016-03-07_09-07-06 photo_2016-03-07_09-07-22 photo_2016-03-07_09-07-37 photo_2016-03-07_09-06-58 IMG_20160207_195453 IMG_20160207_195449 IMG_20160207_195440 IMG_20160207_195446

 

20160110_095921 20160110_095942 20160110_102155 20160110_102208 20160110_102223 20160110_110954 20160110_110958 20160110_112118 20160110_112143 20160110_112202 20160112_102658 20160112_102704 20160112_102730 20160112_113359 20160112_113716 20160112_114209 20160117_094747 20160117_112216 20160117_112230 20160131_112344 20160131_112409 20160131_112440 20160131_112535 20160131_112549 20160131_112614 20160131_112642 20160131_112729 20160131_112743 20160202_101035 20160207_105533 20160207_105537 20160207_105908 20160207_105950 20160207_110050 20160209_101032 20160209_101808 20160209_115102 20160209_115211 20160209_115221 20160209_115233 20160216_111646 20160216_113345 20160216_113434 20160216_113903 20160216_113913 20160216_113917 20160216_113929 20160216_113952 20160218_115546-1 20160223_102058 20160223_113707 20160223_113825 20160223_114313 IMG_20160104_234327 IMG_20160207_195440 IMG_20160207_195446 IMG_20160207_195449 IMG_20160207_195453

-->