կարճ լուրեր

Հ Մ «Սիփան» Մ ժայռամագլցողները՝ Թեհրանի նահանգային առաջնութեան գագաթին

Իրանահայ հինգ պատանիներ՝ Իրանի ժայռամագլցման ազգային հաւաքական դուրս գալու շէմին

sipanorg.org-Երէկ, ապրիլի 29-ին, Թեհրանի ժայռամագլցման նահանգային առաջնութեան պատանիների  տարիքային Ա եւ Բ ենթախմբերում, Հ Մ «Սիփան» միութեան ժայռամագլցման սաները լաւագոյնս կատարելով իրենց առաջադրանքները՝  նւաճիցին Իրանի ժայռամագլցման  առաջնութեանը մանակցելու համար  հինգ ուղղեգիր:

«Սիփան» միութեան ժայռամագլցման  սաները, գլխաւորութեամբ Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ՝ Արթիմէս Ֆարշադ Եէգանէի, տարիքային 11-ից13, 14-ից 16 խմբերի մրցոյթներում յաջողութեամբ աւարտին հասցրեցին գործը եւ պատւանդան բարձրացան:

Առաջնութիւնը, որը տեղի ունեցաւ Թեհրանի հարաւային շրջանում գտնւող՝ «Ղիանուրի» սպորտային համալիրում, կազմակերպւեց եւ իրականացւեց  միօրեայ կտրւածքով:

Առաջին տարիքային խմբում, աղջիկների ենթախմբում   Մանիֆա Իսմայիլեանը  հասցրեց առաջինը  պատւանդան բարձրանալ եւ վաստակած երրորդ տեղով նւաճել առաջին ուղղեգիրը:

Տղաների  մրցաշարում Գէորգ Բուդաղեանը (երկրորդ տեղ), Էդգար Ղահրամանեանը (երրորդ տեղ),եւ Էրիկ Մելիքեանը (երրորդ տեղ) նոյնպէս նւաճեցին Իրանի ժայռամագլցման առաջնութեանը մասնակցելու ուղղեգիր:

Առաւել թէժ պայքար գնաց 14-ից՝ 16 տարեկանների տարիքային կարգում, որտեղ  Թեհրանի գործող չեմպիոն՝ Շանթ Իսաղուլեանին սպասւում էր ե՛ւ տարիքային առումով  ե՛ւ ֆիզիկապէս անհամեմատ մեծ մրցակիցների  հետ պայքար:Արդիւնքում Շանթը միաւորների տարբերութեամբ  բաւարարւեց պատւանդանի երկրորդ տեղով վաստակելով  եւս մէկ կարեւոր ուղղեգիր :

Յատկանշական է, որ  մրցավարական կազմը գլխաւրում էր իրանահայ ժայռամագլցման  մարզիչ՝  Լալա Ֆալահը:

Յիշեցնենք նաեւ, որ Իրանի ժայռամագլցման առաջնութիւնը տեղի պիտի ունենայ  մայիսի 12-ից 13-ը՝ Հ Մ  «Սիփան»  միութեան  լեռնագնացութեան թիմի նախաձեռնութեամբ  եւ հիւրընկալութեամբ: Առաջնութեան լաւագոյնները մաս են կազմելու  Իրանի ռայռամագլցման ազգային հաւաքականին,  որով նաեւ Իրանի իսլ. Հանրապետութեան ժայռամագլցման ազգային հաւաքականը  սեպտեմբերին կայանալիք Ասիայի ժայռամագլցման   առաջնութեանն  իր ուժերն է չափելու  հին քաղաքակրթութիւնների մայրցամաքի երկրների դիմաց:

մանիֆա photo_2016-04-30_10-12-05 photo_2016-04-30_10-11-01 photo_2016-04-30_10-11-08 photo_2016-04-30_10-11-17 photo_2016-04-30_10-11-26 photo_2016-04-30_10-11-36

-->