կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի և Հ.Համալսարանականների Ընդհանուր միութեան համատեղ Արշաւ՝ Համբարձման տօնի առիթով

Sipanorg.org- Հինգշաբթի, մայիսի 5-ին, միութեանս Ուսանողական բաժանմունքը ընկերակցութեամբ՝ Հ. Համալսարանականների ընդհանուր միութեան,  85 ուսանողների ու միութենականների մասնակցութեամբ, իրականացրեց միասնական արշաւ՝ Բումեհէնի տարածքում գտնւող հայապատկան ամառանոցներից  մէկում:

Արշաւախմբի մեկնումը տեղի ունեցաւ  առաւօտեան ժամը 7:00ին : Յանձնախմբի փոխանցմամբ  մասնակիցները տեղեակ պահւեցին արշաւի հիմնական նպատակների՝ «զարգացնել՝ երկու միութիւնների միջեւ փոխհամագործակցութեան ոգին, ինչպէս նաեւ  անդամների միջեւ եղած մտերմութեան ջերմացման» մասին:

Ուսանողական արշաւների աւանդական ձեւաչափերից մէկը կարելի է համարել՝ մասնակիցներին  ենթախմբերի բաժանելը եւ օրւայ աշխատանքների յանձնարարումը: Իսկ  ամենակարեւորը՝  սեղանը  պատրաստել  միասնական ոգով ու համագործակցութեամբ:

Ինչ Համբարձում  առանց  Ջանգիւլումի,  որին  անհամբեր սպասում էր  ուսանողների այս հաւաքը:

Արշաւի ընթացքում տեղի ունեցան հաճելի ծրագրեր, երգ ու պար, ինչպէս նաեւ  մտային ու ֆիզիկական  խաղեր ու մրցոյթներ:

Արշաւախումբը Սասուն  քաղաքամաս վերադարձաւ երեկոյեան ժամը  8:00-ին:

Համբարձման տօնի առիթով տեղի ունեցած այս արշաւը հնարաւոր եղաւ  կազմակերպել  երկու միութիւնների կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ջանքերով:

Յանձնախմբին՝ Հ.Մ.«Սիփան» միութեան ուսանողական բաժանմունքի կողմից անդամակցում էին ընկերներ՝

  • Կարէն Տ. Յովհաննիսեան
  • Վահէ Աբուլեան
  • Ինեսա Մաւաթովեան

Իսկ Հ.Համալսարանականների Ընդհանուր միութեան կողմից ընկերներ՝

  • Վարագ Աբրահամեան
  • Արսինէ Բունեադեան
  • Մեղեդի Օրբէլեան
  • Նարեկ Թորոսեան
  • Նայիրի Նազարեան

photo_2016-05-07_12-29-12 photo_2016-05-07_12-32-27 photo_2016-05-07_12-32-34 photo_2016-05-07_12-32-47 photo_2016-05-07_12-33-12

-->