կարճ լուրեր

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՐՈՅՑՆԵՐ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆԻ ՅԱՐԿԻ ՆԵՐՔՈՅ

Անդրադարձ Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի Հասարակագիտական խմբի աշխատանքներից մէկին

sipanorg.org-Հասարակագիտական խմբի հերթական հանդիպման մեկնարկային բաժնում  Ինեսա Մաւաթովեանի միջոցով ներկայացւեց  խոտաբոյսերի  յատկութիւններն ու դրանց օգտագործման եղանակը:

Ապա անցնելով հանդիպման երկրորդ՝ հիմնական թեմաների շոշափման բաժնին ընկ Օգսէն Դարուսին  ներկայացրեց   հռչակաւոր   ընկերութիւնների արտադրած  ժամացոյցների բնօրինակի ու  կրկնօրինակների   տարբերակումն ու միմեանցից զանազանելու  նրբութիւնները:

Ընթացքում ցուցադրւեց նաեւ շոշափւող նիւթին համապատասխան մի տեսանիւթ , որով  ներկայացւեց  յատուկ  պատւերով եւ ձեռքի աշխատանքով   պատրաստւած  ժամացոյցների արտադրման  ընթացքը ,  որոնք երբեմն   կրում էին ադամանդներ  կամ  պատրաստւում  էին ոսկէ  մասնիկներից:

Օգսէն Դարուսին նաեւ խորհուրդներ  տւեց  որակեալ ու թանկարժէք ժամացոյցների  գնման  կապակցութեամբ:

Արձանագրւած երկու աշխատանքներից  բացի  կարճ ակնարկ կատարւեց նաեւ Չինաստանի  ժողովրդի յարաբերւելու վարւելակերպին: Օրինակներով  ներկայացւեց   չինացիների վարվելակերպի, ինչպէս նաեւ  նրանց աւանդոյթներն ու  նիստուկացի սովորոյթները.

•  բարևելու կամ  որեւէ իր  յանձնելու կարգը.

•  Մէկը միւսին  դիմում է  ազգանունը սկզբում նշելով, նոր՝ տալիս անունը :

•  Խիստ վիրաւորական արտայայտւելիս ձեռքերի թափահարումը .

•  Նւէրները նորմալ գնային սահմաններում են լինում ,ո՛չ  անսովոր թանկ  եւ  ոչ էլ՝  սովորականից էժան:

•  Չինացիք արտայայտւոմ  են  փոխաբերական իմաստներ կրող խօսքերով եւ անուղղակի  ձևով:

Հասարակագիտական խմբի աշխատանքները կանունաւոր կերպով տեղի են ունենում իւրաքանչիւր երկուշաբթի՝ ժամը 08:30-ից սկսած:

Հանդիպման մեկնարկին  ներկաները  ծանօթանում են նորեկների հետ ,իհարկէ եթէ  այդպիսիք միացած են  լինում խմբին:

Նիստերի ընթացքում ներկաները անցնում են նաեւ հայերէնի իմացութեան եւ լեզւի զարգացմանը:photo_2016-07-20_12-45-12photo_2016-07-20_12-45-06 photo_2016-07-20_12-45-01 photo_2016-07-20_12-44-55 photo_2016-07-20_12-43-33

-->