կարճ լուրեր

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՐՏՈՒՇ ՄԵՀԴԻԽԱՆԻՆ՝ ՇՐՋԱՆԱԿԻՑ ՆԵՐՍ

37-րդ ֆրէյմ խմբի «ԶՐՈՅՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» հանդիպումների հերթական նիստը (երեքշաբթի, օգոստոսի 9-ին)  յատկացւած էր   իրանահայ նշանաւոր լուսանկարիչ՝ Արտուշ Մեհդիխանիին:

Արտուշն այժմ հաստատւած է ԱՄՆ-ում. Թէեւ Արտուշի  լուսնկարչական գործունէութեան մասին մեր ունեցած տեղեկութիւնները խօսում են միայն մինչեւ նրա Իրանից՝  արտերկիր  մեկնելը, բայց եւ այնպէս,  Իրանում Արտուշի ծաւալած լուսանկարչական աշխատանքների  փայլն այնքանով է երեւելի դարձնում նրան , որի   մասին դեռ  կարելի է երկար խորհել:

Այդ կապակցութեամբ էլ  Իրանահայ լուսանկարիչների խմբի հիմնադիր անդամներից՝ Ռոբերտ Շահբազեանն ու Րաֆֆի Յովհաննիսեանը  ներկայացնելով որոշ յուշեր  կամ դրւագներ Արտուշի մասին անցում կատարեցին նրա լուսանկարչական   հարուստ աւանդին:

Ոչ պակաս հետաքրքիր էր համացանցում  յայտնւած՝  Արտուշի մասին պատմող   միակ լուսանկարի  պատմութիւնը: Լուսանկարը, որը տեղադրւած է նաեւ յօդւածիս  վերջնամասում,պատկանում է ՀԵԶԱՐՌՈՒԴ գիւղի կայքէջին եւ  պատմում է Իրանի Զանջան նահանգի Հեզարրուդ գիւղի մասին, որն արւել է 1994-5 թւականին:Լուսանկարում  Արտուշին ընկերակցում է նաեւ Իրանի նշանաւոր վաւերագրող՝ Մեհրդադ Օսքուին, որոնք իրենց նախագծի իրականացման  ճանապարհին գիշերել են նաեւ Հեզարրուդում, ինչը  չի վրիպել  տեղացիների  օտարաորս աչքերից:

Հանդիպման երկրորդ բաժնում  թէյ սեղանի շուրջ կլորւելով ներկաների մասնակցութեամբ քննարկւեց խմբի  հանդիպումներին ակտիւօրէն մասնակցող Կարինէ Խոդաբախշեանի ցուցահանդէսը, որը  Հէպտա գալերիայում շարունակւելու է մինչեւ վաղը՝ չորեքշաբթի, օգոստոսի 10-ը:

Արտուշ Մեհդիխանին ծնւել է 1960 թւականին, եւ իր  լուսանկարչական գործունէութեամբ  բազմիցս արժանացել է  միջազգային հեղինակաւոր մրցանակների:

Յատուկ նշանակութեամբ կարելի է յիշել նրա լուսանկարների հայաստանեան  շարքը, որից ցաւօք  չյաջողւեց  ներկայացնելու համար   նմուշներ  գտնել:

«ԶՐՈՅՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՉ….» հանդիպումները  տեղի են  ունենում՝ լսարանային  ազատ ունկընդիրների կարգով:

photo_2016-08-09_22-38-17 photo_2016-08-09_22-38-54 photo_2016-08-09_22-39-04

 

photo_2016-08-07_08-33-58 IMG_3874 IMG_3871 IMG_3873 imageԱրտուշը կանգնած կենտրոնում (ակնոցներով)

از راست به چپ: مرحوم فرضعلی مائیلی، محمود محمودی، مهرداد اسکویی(کارگردان)، مرحوم مشهدی علی ولی محمدی، ابراهیم مائیلی، آرتوش(عکاس حرفه ای)، احمد محمدی، محمد مائیلی

-->