կարճ լուրեր

ՄԵՐ ԿԱՅՈՒՆ ՉԱՅՆԸ՝ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ»

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ»-Ի  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ «ՍԻՓԱՆՈՒՄ»

photo_2016-11-23_11-08-30

 

ԹՀԹ 16-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ» կարգախօսի շուրջ համախմբւած պատգամաւորութեան թեկնածուները երէկ, երքշաբթի, նոյեմբերի 22-ի երեկոյեան,  ներկայ լինելով Սասուն քաղաքամասի ընտրատարածքի  ժողովրդի հետ հանդիպմանը,  փորձեցին ներկայացնելով ծրագրերը, ինչպէս նաեւ խօսելով ազգային կառոյցներում վաստակած  աշխատանքային փորձի մասին  ողջունեցին մրցակցութեան ոգին եւ ժողովրդի մասնակցութեան կարեւորութեան փաստը:

Թեկնածուներից իւրաքանչիւրը  ջողովրդի հետ կիսւեց իր մտքերով ու ազգային առումներով ունեցած մտահոգութիւններով եւ դրանց վեէացմանն ուղղւած ծրագրերով:

Պատգամաւորութեան 13 թեկնածուների ելոյթներին յաջորդեց որւայ հիմնական բանախօս՝ Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան իրաւունքները չորս անընդմէջ  շարջան պաշտպանած նախկին  պատգամաւոր՝ ճրտգ Վարդան Վարդանեանի ելոյթը, ով կարեւորելով մասնակցութեան եւ ժողովրդի հաւաքագրած քւէների ընդհանուր պատկերի քաշըյ այն համարեց առանցքային գործոն՝ իւրաքանչիւր ազգային խնդրի լուծմանն ուղղւած աշխատանքում կամ պետական այրերի հետ վարած բանակցութիւններում:

Նախենտրական  ձեժնարկների ծանրութիւնը կոտրելու նպատակով երեկոյթը  հագեցւած էր գեղարւեստական ներկայացումներով , որտեղ  միութեանս  «ԳԱՐՈՒՆ» եւ « ՍԻՓԱՆ» պարախմբերը ղեկավարաութեամբ՝ Կարինէ Պետրոսեանի եւ Լոռեթա Աւետիսեանի:Իսկ որպէս եզրափակիչ փաթեթ բեմը յանձւեց երաժիշտներին, ինչը իւրայատուկ ընթացք հաղորդելով միթինգին տրամադրութիւն հաղորդեց լսարանին, ով ականատեսը եղաւ Ալէն Սարգսեանի,Ռոմիկի Ազիզեանի,Էդւին Սուլթանեանի, Սիրափիի Մելիքեանի,Դրօ Յակոբեանի, եւ Էդօ Դաւթեանի երգային կատարումներին :

«Կայուն Համյնք»,ի պատգամաւորութեան թեկնածուներին կարելի է առանձնացնել ունեցած  վարչական գիտելիքներով ու կարողութիւններով, ովքեր երկար տարիներ կազմակերպել են մշակութային,հասարակական, ինչպէս նաեւ մարզական  միջոցառումներ,  որոնց միջոցով դաստիարակւել եւ կրթւել  են սերունդներ, ում   գրանցած իւրաքանչիւր յաջողութիւնը  պատիւ է բերում ողջ համայնքին ու հայութեանը:

photo_2016-11-23_11-08-33

photo_2016-11-23_11-07-18 photo_2016-11-23_11-07-28 photo_2016-11-23_11-07-31 photo_2016-11-23_11-07-35 photo_2016-11-23_11-07-38 photo_2016-11-23_11-07-42 photo_2016-11-23_11-07-45 photo_2016-11-23_11-07-50 photo_2016-11-23_11-07-54 photo_2016-11-23_11-07-57 photo_2016-11-23_11-08-01 photo_2016-11-23_11-08-06 photo_2016-11-23_11-08-09 photo_2016-11-23_11-08-13 photo_2016-11-23_11-08-16 photo_2016-11-23_11-08-19 photo_2016-11-23_11-08-22 photo_2016-11-23_11-08-27

-->