կարճ լուրեր

Հ. Մ. «Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ «Նորամուտ Ուսանողների» գնահատման երեկոյ

www.sipanorg.org     Հ. Մ. «Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ «Նորամուտ Ուսանողների» գնահատման երեկոն ,տեղի ունեցաւ դեկտեմբերի 2-ին, միութեանս «Նայիրի» սրահում:

Երեկոյի սկզբին բարիգալստեան  խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար՝Նայիրի Շիրւանեանը:

Ապա վարչութեան անունից ելոյթ ունեցաւ Միութեան վարչութեան փոխնախագահ, Ուսանողական բաժանմունքի կապ՝ ընկ. Գէորգ Իսրայէլեանը: Ողջունելով ներկաներին, ընկ Գէորգը նախ շնորհաւորեց ուսանողներին համալսարան մուտք գործելու կապակցութեամբ, նրանց մաղթելով  քաջառողջութիւն և նորանոր յաջողութիւնների շարան ուսման, գիտութեան և կեանքի բոլոր ասպարէզներում:

Խօսքի ընթացքում ընկ. Գէորգը նշեց նաև երիտասարդ ուսանողների կենսունակութեան կարևորութիւնը ՝ժողովրդի ապագան կառուցելու ասպարէզում, և ինչու ոչ նաև ՝հարազատ հայելին՝նոյն համայնքի և հասարակութեան հարցում:

Այնուհետև ցուցադրւեց Ուսանողական բաժանմունքի  մասին պատրաստւած տեսանիւթը՝ բաժանմունքի առաւել քան 10 տարիների արշաւ-բանակումներից, դասախօսութիւններից ու աստղերի դիտման աշխատանքներից:

Օրւայ առթիւ իր խօսքն արտայայտեց ուսանողական բաժանմունքի հիմնադիր  անդմաներից Արմէն Բէգլարեանը:Նա  պատմական ակնարկ կատարեց 1987 թ. բաժանմունքի հիմնադրման  մտայնութեան և  հիմնաւորումների մասին:

«Միութիւնը և միութենական կեանքը որպէս ուսանողութեան մտահորիզոնի ինչպէս նաև հասարակական յարաբերութիւնների զարգացման առիթ կարելի է համարել: Հէնց այս մտայաղացումով էլ առաջացաւ միութեան ուսանողական բաժանմունքն ու յաջողեց՝ շնորհիւ տարիների ուսանողութեան աշխատանքների :»-,ընդգծւած նշեց ուսանողականի վետերան անդամը:

Պրն Բէգլարեանը  յաջողութիւն մաղթեց նորամուտներին ցանկանալով նրանց լինել արժանի մասնագէտներ, և մասնակցութիւն ունենալ Իրանահայ գաղութի հասարակական կեանքին:

Ծրագրի պաշտօնական մասը աւարտւեց  Թեմիս բարեխնամ Առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանի հայրական խօսքով  ուղղւած ներկաներին: Սրբազան հայրը շնորհաւորեց նորամուտ ուսանողներին  իրենց ձեռք բերած յաջողութեան կապակցութեամբ:  «Նորամուտների» համալսարանական շրջապատում յայտնւելու առիթով Սրբազան Հայրը կարևորեց  ինքնութեան  ճանաչման  եւ այն  պահպանելու  խնդիրը:

Սրբազան Հայրը  բարձր գնահատեց միութեանս «Ուսանողական»  բաժանմունքի արդէն իսկ աւանդոյթ դարձած ամենամեայ այս նախաձեռնութիւնը և ցանկացաւ , որպէսզի  նմանատիպ ձեռնարկները  շարունակական լինեն:

Այնուհետ , բեմ հրաւիրւեցին բաժանմունքի հիմնադիր ընկերներ ՝ Արմէն Բէգլարեանը և Աննիկ Շահմուրադեանը  նորամուտ ուսանողներին գնահատագրեր յանձնելու համար:

Սրբազան Հայրը  երեկոյի ընթացքում այցելեց բաժանմունքի երկու խմբերի՝ Աստղագիտականի և Հասարակագիտականի տաղաւարներ, որտեղ  զրոյցի  անցնելով անդամների հետ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում:

Ձեռնարկին ներկայ էին նաև ԹՀԹ Կրթական Խորհրդի,  միութեանս  վարչութեան եւ   բաժանմունքների ղեկավար մարմինների, ՀՀԸ եւ ՀՃՃ  միութիւնների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ   միութենականներ եւ հայկական մամուլի ներկայացուցիչները:

Ձեռնարկի պաշտօնական բաժնի աւարտից յետոյ խրախճանք էր կազմակերպւել երեկոյին մասնակցող երիտասարդութեան համար:

photo_2016-12-05_11-04-11 photo_2016-12-05_11-09-47 photo_2016-12-05_11-09-54 photo_2016-12-05_11-10-03 photo_2016-12-05_11-10-24 photo_2016-12-05_11-10-40 photo_2016-12-05_11-10-47 photo_2016-12-05_11-10-51 photo_2016-12-05_11-11-05 photo_2016-12-05_11-11-20 photo_2016-12-05_11-11-26 photo_2016-12-05_11-11-33 photo_2016-12-05_11-14-06

photo_2016-12-10_18-02-48

-->