կարճ լուրեր

ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄ ՎՈԼԷՅԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՒՈՒՄ

Հինգշաբթի` մարտի 9-ին Հ.Մ. “Սիփան” միութեան “Նորայր Էլսայեան’’ մարզադահլիճը հիւրընկալեց բազմաթիւ հայ աշակերտներին:

Վոլեյլբոլի յանձնախմբի կողմից կազմակերպւած այս ծրագիրը նախատեսւած էր հայ պատանիների համար`վոլեյբոլի մարզաձևում իյայտ բերելու նոր տաղանդաւոր մարզիկների:

Ծրագրի ընթացքում պատանիներին սպասւում էր մի շարք փորձութիւններ`վազք, գնդակի նետում, ցատք և այլն, որից յետոյ մասնագէտների կողմից գնահատւելու էին կատարւածները և այս փորձութիւններն առաւել յաջող անցած պատանիները ճանաչւելու էին որպէս վոլեյբոլ մարզաճիւղի “նորայայտ տաղանդները”:

Հարկ է նշել, որ կազմակերպւած այս մրցոյթին իրենց մասնակցութիւնն ունեցան  հայկական դպրոցներից շուրջ 70  պատանիներ, որոնցից ընտրւելու են այն աշակերտ-ուհիները որոնք պայմանները լրացնում են վոլէյբոլի խմբերին մասնակցելու:

Ծրագրին ներկայ էին Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդը, միութեան վարչութիւնը և Մարզկան բաժանմունքի ղեկավար մարմինը:

photo_2017-03-11_10-58-02 photo_2017-03-11_10-58-42 photo_2017-03-11_10-58-52 photo_2017-03-11_10-59-09 photo_2017-03-11_10-59-17 photo_2017-03-11_10-59-32 photo_2017-03-11_10-59-38 photo_2017-03-11_10-59-44

-->