կարճ լուրեր

Տօնական տրամադրութիւն “Սիփան”-ում

www.sipanorg.org կիրակի` ապրիլի 16-ի առաւօտեան, Հ.Մ. “Սիփան” միութեան դռները բաց էին համայնքի համար:

“Նորայր Էլսայեան” մարզադահլիճում տօնական տրամադրութիւն էր տիրում: Միութեանս բաժանմունքների միասնական աշխատանքի շնորհիւ, Ս. Զատիկի տօնակատարութիւնը ընթացաւ յաջող: Մանկական խաղահրապարակ, սլաքախաղ, երաժշտութիւն, ճոխ բուֆէ, երիտասարդական խաղեր, գրքի վաճառք և այլ անակնկալներն առաւել հետաքրքիր դարձրին տօնական օրը:

ինչպէս միշտ ,Նման միջոցառումների կազմակերպումը միութեան կողմից շարունակական են լինելու և գալիք ամիսների համար ծրագրած բոլոր աշխատանքները ծառայելու են մեր  համայնքին :

Հարկ է նշել որ տեղի ունեցաւ վիճակահանութիւն և շահեց  համար 22-ը:

Նոյն օրը տեղի ունեցաւ Երէցների բաժանմունքի կազմակերպած վիճականութիւնը և շահեցին համարներ 149-ը 10,000,000 ռիալ, իսկ համար  92-ը 5,000,000 ռիալ:

Շնորհաւորելով Ս. Զատիկը բոլորին մաղթում ենք բերքառատ և յաջող գարնանային օրեր:

photo_2017-04-16_16-03-56photo_2017-04-16_22-10-24photo_2017-04-18_07-50-30

photo_2017-04-16_22-10-14photo_2017-04-16_22-10-05photo_2017-04-16_16-03-56

-->