կարճ լուրեր

«Հայ Սկաուտ»-ի օրւայ տօնակատարութիւն Սիփանում

www.sipanorg.org  Միութեան Սկաուտական բաժանմունքի նորընտիր Գերագոյն Մարմինը ապրիլի 20-ին նշեց «Հայ Սկաուտ»-ի օրը՝ ապրիլի 18-ը:
Սրանից 99 տարի առաջ հիմնւեց հայ Սկաուտական կարգերը Հայաստանում, որոնք շուտով տարածւեցին աշխարհով մէկ և դարձան դաստիարակչական, կրթական այն դպրոցը, որտեղ նպատակ էր դաստիարակել հայրենիքն ու հայերի տունը պահող ու սիրող սերունդներ:
Պահանջել Հայ Ժողովրդի իրաւունքները և հաւատարիմ մնալ ազգային արժէքներին: Սա այն համոզումն է որին հիմնւելով նոյնպէս և Սիփան միութիւնը իր հիմնադրութեան օրւանից հիմնել է միութեան «Սկաուտական» բաժանմունքը և սերունդներ դաստիարակել:
Շնորհաւորելով բաժանմունքի Գերագոյն Մարմնի ու բաժանմունքի Սկաուտապետ՝ ընկ. Հարմիկ Աբդալեանի ընտրութիւնը բաժանմունքին ցանկանում ենք յաջողութիւն և բարի ծառայութիւն մատաղ սերնդին:
Նշենք նաև որ Սկաուտական աշխատանքները տեղի են ունենում հինգշաբթի օրերը կէսօրից յետոյ ժամը 3:30-ից 6:30-ը: Ընդունւում են սկաուտական շարքերին միանալու նոր դիմումներ: Ցակացողները արձանագրութեան համար դիմեն միութեան Սկաուտական գրասենեակ:

photo_2017-04-20_19-26-04 photo_2017-04-20_19-34-24 photo_2017-04-20_19-33-35

-->