կարճ լուրեր

ՁԵՌՆԱՐԿ ՆՒԻՐՒԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՄԵՄՒԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՅԻՇԱՏԱԿՈՎ

www.sipanorg.org  Հ.Մ.«Սիփան» միութեան նախաձեռնութեամբ և համագործակցութեամբ Ս.Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր կանանց, Հայ կին Միութեան կից «Արմենուհի» և Փերիոյ կրթասիրաց միութիւնների շաբաթ մայիսի 6-ին Հ.Մ.«Սիփան» միութեան Նայիրի սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական ձեռնարկ, նւիրւած  Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին:

Ձեռնարկին ներկայ էին Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհուրդը, Պատգամաւորական ժողովի դիւանն ու քաղաքամասի պատգամաւորները: Ներկայ էին կրթական Խորհուրդը,  միութիւններից ու ազգային դպրոցներից, ինչպէս նաև քաղաքամասի ժողովրդից:

Վանէ Մակարեանի «Ռեքւիհեմ» ասմունքային կատարումով ձեռնարկը մեկնարկեց, որին հանդիսատեսի միջից «Դլէյ եաման» երգի կատարմով ընկերակցեց Սիրարփի Մելիքեանը:

Տեղի ունեցաւ ֆիլմի ցուցադրում: 20-րդ դարի երկու ցեղասպանութիւնների  մասին ։Ֆիլմ որի հեղինակներից մէկը Եւրոմիութեան դուռը բախող թուրքիան իրագործեց 20-րդ դարի սկզբից 1915-1923 թւականներին Արևմտեան Հայաստանում, իսկ միւսը նրա կրտսեր եղբայր Ադրբէջանը 1988-1990 թւականներին:

«Ապրելու Ապրիլ» երգի կատարմամբ հանդէս եկաւ Էլենի Առաքելեանը, որին յաջորդեց Փրենի Խուդաբախշեանի «Արցախ» երգը:

Բրենդա Բէգինեանը կատարեց «Ժամանակն է» երգը, որի աւարտին սրահում կանգնած ձեռնարկի կարգապահութիւնը յանձնառած սկաուտները պաշտօնական զգեստով արտասանեցին հատւածներ «ես այն մէկ հայն եմ թանմգարանում» խօսքից: Ներկաների մօտ մեծ խանդավառութիւն առաջացրեց ամէնից կրտսեր սկաուտ՝ Երազ Մակարեանի մանկական քաղցրահամ լեզւով արտասանւած խօսքը:

Լառա Նազարեանի ջութակի կատարմամբ ձեռնարկը համեմւեց յաղթական ոգով: Էկրանին ցուցադրւում էր Շուշիի ազատագրումը յիշեցնող կատրեր:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ յանձնախմբի անդամ  Ընկ.Նայիրի Շիրւանեանը: Ներկայացւած խօսքում կարևորւել էր յուսադրումը միասնական պայքարի շնոիրհիւ ձեռք բերւած յաղթանակների, ինչպէս՝ Շուշիի ազատագրման: Սակայն որպէս պատգամ յանձնախումբը խօսք էր ուղղել հայութեան ՝ շարունակել պայքարը յանուն միացեալ և անկախ Հայաստանի կերտման:

Վերջում յանձնախմբի անունից շնորհակալական խօսք հնչեց ձեռնարկին իրենց մասնակցութիւն և օժանդակութիւնն ցուցաբերած անհատներին և միութիւններին:

TOP photo_2017-05-07_12-45-20 photo_2017-05-07_12-45-21 (2) photo_2017-05-07_12-45-21 (3) photo_2017-05-07_12-45-21 photo_2017-05-07_12-45-22 photo_2017-05-07_12-45-23 (2) photo_2017-05-07_12-45-23 (3) photo_2017-05-07_12-45-23 photo_2017-05-07_12-45-25 photo_2017-05-07_12-45-26

photo_2017-05-07_11-24-36

-->