կարճ լուրեր

ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ «ՆԵԳԱՐԵՍՏԱՆ» ԱՅԳԵՍՏԱՆՈՒՄ

www.sipanorg.org  Հ.Մ.«Սիփան» Միութիւնը երեկ մայիսի 26-ին առաւել քան 800 հոգով նշեց Համբարձման տօնը «Նեգարեստան» այգեստանում:

Առաւօտեան նախաճաշը մեկնարկեց  Համբարձման տօնի աւանդական ձւաձեղը, գարնանային կանաչապատ տարածքում և ընտանեկան ջերմ մթնոլորտում ըմպած սուրճը աւելի հաճելի է քան երբևէ, ճաշւայ սեղանը հարևանութեանդ գտնւող ընկերների և բարեկամների հետ կենաց ասելով և բարեմաղթանքներ  լսելով աւելի ճոխ ու աւնդական է դառնում, օրը աւելին հետաքրքիր է լինում երբ տեսնում ես ընտանիքի երէցներին տախտակախաղի  մրցոյթում, կանանց լոտոի խաղերին մասնակցելիս, երիտասարդներին Dj-ի երաժշտութեան տակ պարելիս ու օրւայ խորհրդին համապատասխան ջանգիւլումներ ընթերցելիս:

Տարածքում երիտասարդ ծնողների ներկայութիւնը որոնք իրենց բալիկներին գրկած կամ ձեռքը բռնած վազվզում, թռչկոտում էին մեծ խանդաւառութիւն և ինչու չէ նաև յոյս էին ներշնչում մեզ իբրև ազգի զաւակներ։

Բացառիկ առիթ էր տրւած ծնողներին ու երեխաներին միասին փէյնթբոլ մարզաձևին մասնակցելու, գնդակ ու տարբեր խաղեր խաղալու:

Նշենք որ սոյն աշխատանքի կազմակերպմանը իրենց ներդրումն  են ունեցել միութեանս տարբեր բաժանմունքները՝

Երէցները վարում էին սլակախաղը,Կանանց բաժանմունքը  լոտոի խաղը սրահում, Արւեստից՝ Ջանգիւլում, Մարզականը տախտակախաղ, իսկ Սկաուտականը իր պատանի բայց և աշխոյժ սկաուտներով ղեկավարում էր զովացուցիչ ըմպելիքների և ուտելիքների կրպակը։

12 ժամ տևողութեամբ այս միջոցառումն աւարտւեց բարձր տրամադրութեամբ և գոհունակութեամբ:

photo_2017-05-27_11-14-34 photo_2017-05-27_11-13-14 photo_2017-05-27_11-13-45 photo_2017-05-27_11-14-10 photo_2017-05-27_11-13-05 photo_2017-05-27_11-11-49 photo_2017-05-27_07-23-53 photo_2017-05-27_07-23-28 (3) photo_2017-05-27_07-24-19 photo_2017-06-08_15-20-17photo_2017-05-27_12-41-52 (2) photo_2017-05-27_07-24-44 photo_2017-06-09_01-44-51photo_2017-05-27_07-26-19 (4) photo_2017-05-27_12-41-23 (2) photo_2017-05-27_07-26-53

-->