կարճ լուրեր

Հայաստանի առաջին Հանրապետութեան կերտման՝ մայիս 28-ի միասնական հանդիսութիւն Հ.Մ.Մ. «Նայիրի» միութիւնում

www.sipanorg.org Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ.Մ.«Սիփան» մ., Հ.Ու.«Չհարմահալ» մ., Ի.Հ.«Արհեստաւորների» մ. եւ Հ.Մ.Մ.«Նայիրի» մ. համագործակցութեամբ Մայիսի 28-ի միասնական հանդիսութիւնն տեղի ունեցաւ հինգշաբթի յունիսի 1-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութիւնում:

Հանդիսութիւնը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Հայաստանի Հանրապետութեան հիմնով:
Օրւայ հաղորդավար Սեւադա Յարութիւնեանը, հանդէս եկաւ բարիգալստեան խօսքով: Ապա արտայայտւեց Արտոյտ Զոհրաբեանը:
Օրւայ բանախօսն էր ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապէտ պրն. Ռոբերտ Բէգլարեանը:
Այնուհետեւ ցուցադրւեց Թէօ Մարկոսեանի պատրաստած տեսահոլովակը նւիրւած Հայաստանի առաջին հանրապետութեան կերտողներին:
Գեղարւեստական յայտագրում երեք երգերով հանդէս եկաւ Հայաստանից հրաւիրւած երգիչ Արտեօմ Ափոյեանը:
Արտասանեցին Նայիրի Շիրւանեանը եւ Արգին Արիստակեսեանը:
Երկու պարերով ելոյթ ունեցաւ Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան «Նայիրի» պարախումբը:
Օրւայ առիթով իր խօսքն արտայայտեց Իրանում ՀՀ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:
Իր հայրական պատգամն ու օրհնանքը փոխանցեց գերաշնորհ Մակար սրբազան հայրը:
Ծրագրի աւարտին իր արտասանութեամբ հանդէս եկաւ Սեւադա Յարութիւնեանը եւ ապա Սարդարապատ երգով աւարտւեց միջոցառումը:

photo_2017-06-01_22-54-14 photo_2017-06-01_22-55-55 photo_2017-06-01_22-57-15 photo_2017-06-01_23-17-14 photo_2017-06-01_23-18-06 photo_2017-06-01_23-20-08 photo_2017-06-01_23-21-41 photo_2017-06-01_23-23-19 photo_2017-06-01_23-23-28 photo_2017-06-01_23-24-20 photo_2017-06-01_23-24-23 photo_2017-06-01_23-25-27 photo_2017-06-01_23-25-31 photo_2017-06-01_23-26-21 photo_2017-06-01_23-27-26 photo_2017-06-01_23-30-03

-->