կարճ լուրեր

Միութիւնը հիւրընկալեց Իրանի ազգային հաւաքականի մարզիկներից քանիսին միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում

www.sipanorg.org Կիրակի յունիսի 25-ին միութեան Մարզական բաժանմունքի

լեռնագնացութեան խումբը հիւրընկալեց Իրանի ազգային հաւաքականի մարզիկներից քանիսին, որոնք անցկացնելով պահանջւող փուլերը յաջողել էին շահել Սանգափուրում կայանալիք Ասիայի մակարդակի մրցաշարերին մասնակցելու առիթը:

Քանի օր էր ինչ միութեան ժայռամագլցման պատը նախապատրաստւում էր համապատասխանեցւելու կայանալիք մրցաշարերի մակարդակին:

Արդիւնքում սոյն արշաւը կայացաւ գլխաւորութեամբ միութեան լեռնագնացութեան խմբի գլխաւոր մարզիչ և Ասիայի լաւագոյն մագլցուղու նախագծող-փորձագէտ՝ Պրն. Արթիմէս Ֆարշադ Եգանէյի:

Նմանօրինակ արշաւներ կազմակերպելու հիմնական նպատակը` միութեան ժայռամագլցման խմբի սաների մօտ աշխուժութիւն և եռանդ առաջացնել դրական հեռանկարով  իրենց կիրառած մարզաձևի նկատմամբ, որ աւելի հետեւողական և նպատակասլաց լինեն։

photo_2017-06-28_16-50-12

-->