կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Վոլէյբոլի խումբը նշեց իր հիմնադրման երրորդ տարեդարձը

www.sipanorg.org Յունիսի 18–ին նախաձեռնութեամբ միութեանս Մարզական բաժանմունքի վոլէյբոլի յանձնախմբի  նշեւց միութեան վոլէյբոլ մասնաճիւղի հիմնադրման երեք ամեանը միութեան «Նայիրի» սրահում:

Մարզական բաժանմունքի ղեկավար մարմնի անունից արտայայտւեց ընկ. Հայկ Մելքոնեանը որը իր կողմից շնորհաւորեց յանձնախմբին ու անդամներին  միութիւնում վոլէյբոլ մարզաճիւղի կազմաւորման առիթով:

Յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Պրն. Ռազմիկ Միրզախանեաը, որը ծանօթացրեց յանձնախմբի ընկերնիրն, որոնք են պարոնայք՝ Հենրիկ Ղազարեանը, Ռազմիկ Միրզախանեաը, Մարտիկ Ասլանեանը, Իւրիկ Լազարեանը և Նարբէյ Դաւթեանը: շնորհակալութիւն յայտնեց յանձնախմբի անդամներին, ծնողական խորհրդին ու բոլոր այն անձանց որոնց  օժանդակութեամբ է աշխատանքները յաջողւել:

Պրն. Միրզախանեանը շնորհաւորեց բոլոր մարզիկներին ցականալով որ մօտ ապագայում կունենան յաջողութիւններ  ու ձեռքբերումներ, բազմիցս ամեակներ ու թւի աճ:

Ներկայումս վոլէյբոլի փորձերին են յաճախում առաւել քան 50 անդամ-ուհիներ:

Խնջոյքին հրաւիրւել էին վոլէյբոլիստ պատանիների ընկերներն ու համադասարանցիները որոնց թիւը  150 հոգու  էր հասնում:

տորթի արարողութեան ընթացքին մասնակիցները 3-ը խորհրդանշող մոմը փչեցին և  բարձր տրամդրութեամբ աւարտեցին երեկոն:

DSC_5368DSC_5381DSC_5356DSC_5358DSC_5441DSC_5448DSC_5473DSC_5492DSC_5497DSC_5463

-->