կարճ լուրեր

«Ջաւախքի գոյութիւնը երաշխաւորում է Հայաստանի Անվտանգութինւը. և այդ առումով, Ջաւախքահայութեան խնդիրները համահայկական են»

www.sipanorg.org Միութեանս վարչութիւնը կազմակերպեց այցելութիւն «Դէպի Ջաւախք» նշանաբանով ,նպատակ ունենալով կարելիութեան սահմաններում  համայնքին և միութենականներին ծանօթացնել  Ջաւախքի հայրենակիցներին:

Տեղեկութիւնների ու վարչութեան հեռանկարների մասին տեղեկանալու նպատակով հարցազրոյցներ վարեցինք միութեան նախագահ՝ Արին Միրզայեանի, ուղևորութեան պատասխանտու՝ Մովսէս Փափազեանի և ուղևորներից Ժանետ Ղարիբեանի հետ:

Ի՞նչ նպատակներով կազմակերպւեց այս «Դէպի Ջաւախք» անւանւող ուղևորութիւնը:

Արին Միրզայեան.-Հ.Մ.«Սիփան» Միութեան վարչութիւնը առաջին անգամւայ համար նախաձեռնեց այս այցելութիւնը նպատակ ունենալով համայնքին ու միութենականներին ծանօթացնել «Ջաւախք»-ի հայութեան պատմութեան ու ներկայիս իրավիճակի հետ:

Ինչպէս գիտէք Ջաւախքի գոյութիւնը երաշխաւորում է Հայաստանի անվտանգութիւնը, եւ այդ առումով, ջաւախահայութեան խնդիրները համահայկական են: Սա փաստ է, որ ողջ աշխարհի հայութիւնը պէտք է գիտակցի: Ջաւախքը Հայաստանի համար ելք է դէպի ծով, դէպի աշխարհ: Լինելով ռազմաքաղաքական այլ իրողութեան մէջ, Ջաւախքը Հայաստանի համար զարգացման եւ դէպի աշխարհ դուրս գալու այլընտրանք է:

Համայն հայութեան ուշադրութիւնը պէտք է սեւեռուած լինի Ջաւախքին: Մենք պէտք է նեցուկ լինենք ջաւախահային բոլոր առումներով թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս եւ թէ՛ հոգեպէս: Պէտք չէ թոյլ տանք, որ Ջաւախքում, մեր հողը պահող ջաւախեցին ամէնօրեայ հացի խնդիր ունենայ: Ի հակադրութիւն թուրք-ազրպէյճանական ճակատի, մենք էլ պէտք է մեր հերթին ներդրումներ կատարենք մշակութային, կրթական ոլորտներում զօրակցելով: Պէտք չէ թոյլ տանք, որ ջաւախեցու մօտ տիրի լքուածի, անուշադրութեան մատնուածի հոգեբանութիւնը, որ աւելի վատ է, քան նիւթական վիճակը:

Ջաւախահայերը, չնայած բազում դժուարութիւններին, յամառօրէն շարունակում են մնալ ու ստեղծել իրենց նախնիների հողում: Մենք թէ՛ Հայաստանը, թէ՛ սփիւռքը, պէտք է նեցուկ կանգնենք, որ Ջաւախքում հայաթափում չլինի: Այս նպատակը իրականացնելու համար կազմակերպւեց այս ուղևորութիւնը որին մասնակցեցին 15 հոգի և որպէս խմբի պատասխանտու խմբին էր ընկերակցում միութեանս Երէց ընկեր Մովսէս Փափազեանը:

Համաձայն մեզ փոխանցւած տպաւորութիւնների այցելութիւնը տպաւորիչ է եղել թէ մասնակիցների և թէ Ջաւախքի հայութեան մօտ:

Մովսէս Փափազեան.-Հ.Մ.«Սիփան» Միութեան Վարչութիւնը ծրագրել էր այս ուղևորութիւնը: Հանդիպեցի վարչութեան ու ինձ փոխանցւեց  այցելութեան ու շրջագայութիւնների ծրագիրը և որոշւեց որ խմբի հետ գնամ որպէս պատասխանտու:

Մեկնումը եղաւ օգոստոսի 10-ին: Մի օր Երևանի «Ռեժինէ» հիւրանոցում անցկացնելուց յետոյ Գիւմրի սահմանից անցանք Վրաստան և ուղևորւեցինք դէպի Ջաւախք: Մեզ միացաւ սիրելի Արտակը և մեզ ուղեկցեց Ջաւախքում եղած ողջ ժամանակ ։  Նախ եղանք Ախլքալաքում  և այցելեցինք Նինոցիմենդայի երիտասարդական կենտրոն:

Նմանատիպ կենտրոններ յաճախում են աւելի քան 700 պատանիներ ու երիտասարդներ նաեւ մօտակայ գիւղերից: Կենտրոնում գոյութիւն ունի գրադարան, համակարգիչներ, առաջարկւում են հայոց լեզուի, հայոց պատմութեան, անգլերէնի, համակարգչային ծրագրերի, կար ու ձեւի, գորգագործունթեան դասընթացներ: Գործում են երգ ու պարի, թատերական, շախմատի եւ նկարչութեան ակումբներ: Յատկապէս հիմա, երբ չկան հայկական դպրոցներ, այս կենտրոններն են դարձել լեզուի, պատմութեան ու մշակոյթի մատուցման հիմնական աղբիւր, եւ սա գիտակցելով, առաւել հակուած պէտք է լինել հայապահպանման ու հայակերտման այս կենտրոնները զօրացնելու:

Կենտրոնները նաեւ իւրատեսակ հաւաքատեղի են երիտասարդների համար. նրանք հնարաւորութիւն են ունենում ծանօթանալու միմեանց, հանդէս գալու համատեղ նախաձեռնութիւններով, կիսելու իրենց մտայղացումները հասակակիցների հետ, ինչի արդիւնքում նաեւ կազմակերպւում են բազմաբնոյթ ձեռնարկներ` նւիրուած ազգային տօներին, հերոսներին: Այս կենտրոնները նաեւ դարձել են Հայաստանից, սփիւռքից Ջաւախք այցելող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների պարտադիր այցի վայր, որտեղ կարող են ծանօթանալ ջաւախահայերի առօրեային, խնդիրներին:

Այցելութեան ընթացքին միութեան հրատարակած գրքերից՝ «Հայկական անձնանունների բառարան»-ը  «Սիփան միութեան երգարան»-ը և «Այբուբենը երգերում»-ը նւիրւեց միութեան կողմից, որը հաւանեցին և ուրախութեամբ ընդունեցին Ջախախքի մեր հայրենակիցները: Իհարկէ նշենք որ սահմանը անցնելիս գրքերի փոխադրումը դժւար եղաւ մեզ համար քանի որ նկատեցին որ դրանք հայերէն լեզւով են գրւած:

Ժանետ Ղարիբեան.-Մասնագիտութեամբ ուսուցիչ եմ, տարիներ աշխատել եմ հայոց ազգ. «Սասուն» Մանկապարտէզում  և մի տարի է ինչ հանգստի եմ կոչւել: Պատանեկան տարիքից Սիփան միութիւն եմ յաճախել և այցելութեան լուրը լսելուն պէս որոշեցի մասնակցել ու ինձ միացաւ իմ դուստրը ՝ Մեղեդին:

Հինգշաբթի օգոստոսի 10-ին Սիփան միութեան մուտքի մօտից 15 հոգանոց մեր խումբը ճանապարհւեց և մեզ բարի ճանապարհ մաղթեցին վարչութեան անդամները: Բարձր տրամադրութեամբ ճանապարհւեցինք դէպի Ջաւախք՝ Պատմական Հայաստան:

Երևանում մեզ տեղաւորեցին «Ռեժինէ» հիւրանոց, որը շատ գեղեցիկ ու յարմարաւետ հիւրանոց էր, իսկ ամենից հիանալին մեր սենակի պատշգամբից երեւացող Սիսն ու Մասին ու Երևան քաղաքն էր:

Ուրախութեանս չափ ու սահման չկար:

Երևանում մեզ Դալմայի մօտ իջեցրին ու գնումներ կատարելուց յետոյ հրապարակ բերեցին: Երեկոյեան ազատ էինք ու շրջեցինք Կասկադը, Օպերան ու Հանրապետութեան հրապարակը:

Շաբաթ առաւօտեան ճանապարհւեցինք դէպի Ջաւախք: Տեսարանները հիանալի էին՝ բարձր դաշտեր, կապայտ երկինք, թարմ օդ…

Բաւրայի սահմանից ներս մտանք  ու մեզ դիմաւորեցին տաքարիւն ու սիրալիր երիտասարդներ՝ Անդրանիկն ու Աննան: Հէնց առաջին վայրկեանից փոխադարձ մտերմութիւնը մեզ մեր նպատակին հասցրեց: Նրանք ամէն քայլափոխին ծանօթացնում էին շրջապատի անցուդարձին ու պատմական իրողութիւններին:

Ճանապարհին գիւղերի  կողքից անցնելիս նկատելի էին տարէցներ որ իրենց թոռնիկների հետ միասին վարում ու մշակում էին հողը ու բոլոր առկայ դժւարութիւններով հանդերձ փորձում էին պահպանել ու գոյատևել հայրենի հողում:

Նինոցիմենդայի երիտասարդական կենտրոն այցելեցինք որտեղ ժողովուրդը փորձում էին հայեցի դաստիարակութեամբ, ու ազգասիրական ոգի սերմանելով սերունդներ դաստիարակել:

Աբուլ Լեռն ու Փարւանա լիճն հիասքանչ էին աննկարագրելիօրէն գեղեցիկ:

Գանձա գիւղ մօտեցանք, որտեղ գտնւում էր Վահան Տէրեանի տուն թանգարանը ու Ս. Կարապետ եկեղեցին: Եկեղեցի մտանք, աղօթեցինք ու մոմեր վառեցինք: Վահան Տէրեանի տուն թանգարանում տեսանք թոնրատունը, իսկ միւս սենեակներում վարուցանքի համար անհրաժեշտ գոյքերը՝ բահը, եղանը, և այլն:

Գիշերեցինք «Արարատ» հիւրանոցում: Հաճելի ժամանակ անցկացրինք մեր ուղեկիցների հետ և միւս օրը ճաշեցինք հայկական հիւրանոցում: Խոզի խորովածն շոյում էր մեր ստամոքսը, իսկ գինին՝ մեր հոգին:

Կիրակի ճանապարհւեցինք դէպի Ախլցխա: Նախ մտանք Ս. Գէորգ եկեղեցի: Ս. Պատարագ էր մատուցւում Աստւածածնի վերափոխման տօնի առիթով և քահանան իր քարոզը մատուցեց հայերէնով: Ջաւախքի փողոցներով քայլեցինք դէպի  Խերթւիսի բերդ:

Ճանապարհին անցանք խաղողի թուփի կողքից և յանկարծ զգացինք հայաբնակ տներից բուրող հայկական աւանդական տոլմայի անուշաբոյր հոտը:

Վերադարձին Ս. Խաչ եկեղեցի մտանք ու Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանի մօտ խմբով նկարւեցինք: Գիշերեցինք Նինոցիմենդայի երիտասարդական կենտրոնում: Ծանօթացանք կենտրոնի աշխատանքների հետ և մի խումբ երիտասարդներ մեզ հիւրասիրեցին:

Առաւօտեան անցանք Թբիլիսի որտեղ մեզ միացաւ Սլաւա անունով պատասխանտու և ազգասէր երիտասարդուհին: Տեղաւորւեցինք «Քաւելա» հիւրանոցում ապա այցելեցինք  Հայկական «Հաւլաբար» քաղաքամասում, որտեղ հայկականութիւն ներկայացնող ամէն մի նշոյլ ոգևորում ու խանդավառութիւն էր առաջացնում մեզ մօտ: Շէնքերն շքեղ էին, հիասքանչ:

Թբիլիսի Ս. Գէորգ եկեղեցի մտանք  որտեղ գտնւում էր Սայաթ նովայի գերեզմանն: Ես նրա քամաչան տեսնելիս յիշեցի երգերն ու քաղցր մեղեդիները:

Յուզիչ էր տեսնել Խոջիվանի մօտ եղող գերեզմանատունը, հայկական եկեղեցին որ քանդւել էր ու վրացական եկեղեցի էր կառուցւել դրա փոխարէն: Գերեզմանները աւերւած էին, Յովհաննէս Թումանեանի ու Ռաֆֆիի շիրիմները  փոքրաթիւ անձեռնմխելի մնացածներից էին:

Այցելեցինք Թբիլիսի Փարփու թաղամասերից մէկը, որտեղ իւրօրինակ ճարտարապետութիւն ունէր, գունաւոր շէնքներ կային, նեղ ու զառիվեր փողոցներով, Ծծմբայի բաղնիքներով ու ջրվէժներով:

Անցանք Յովնաթանների Կանանց դպրոցի կողքով, իսկ մօտակայքում էր շրջափակւած տուն-այգին, որտեղ որ գումարւել էր Հ.Յ. դաշնակցութեան դաւանակիրների առաջին հաւաք-հանդիպումը:

Տեսարժան էր այն փողոցը որտեղ Ջեմալ փաշային սատկացրել էին հայ քաջերը։ Փամփուշտների տեղը դեռ պատերին կար ու մեզ յիշեցնում էր Հայոց Մեծ եղեռնը:

Իսկ «Սէյմ»-ի շէնքը, որտեղ 1918 թ. Հայաստանի հանրապետութիւնը անկախ հռչակւեց, մեծ հպարտութիւն ու ոգեորութիւն էր մեզ համար:

Այսպիսով ասեմ որ վերադարձանք օգոստոսի 17-ին գունաւոր ու պատկերազարդ յուշերով  տպաւորւած:

photo_2017-08-20_18-41-54photo_2017-08-20_18-41-50photo_2017-08-20_18-41-52

photo_2017-08-11_12-34-38photo_2017-08-11_12-34-32photo_2017-08-11_12-34-28photo_2017-08-12_18-58-41photo_2017-08-12_18-58-59photo_2017-08-12_18-59-16photo_2017-08-13_21-31-20photo_2017-08-13_21-33-31photo_2017-08-13_21-33-33photo_2017-08-13_21-33-37photo_2017-08-13_21-36-01photo_2017-08-13_21-36-26photo_2017-08-13_21-36-26photo_2017-08-13_21-39-38photo_2017-08-13_21-51-10 photo_2017-08-13_21-55-42photo_2017-08-13_21-58-05 photo_2017-08-14_12-25-41 photo_2017-08-14_12-25-49photo_2017-08-14_12-25-52 photo_2017-08-14_12-26-04 photo_2017-08-14_12-26-05photo_2017-08-15_23-49-45 photo_2017-08-15_23-53-26 photo_2017-08-15_23-54-10photo_2017-08-15_23-55-16 photo_2017-08-15_23-56-36 photo_2017-08-16_00-16-39 photo_2017-08-16_00-16-40 (2) photo_2017-08-16_00-16-40 (3) photo_2017-08-16_00-16-40photo_2017-08-16_00-16-41 photo_2017-08-16_00-16-42 (2) photo_2017-08-16_00-16-42 (3) photo_2017-08-16_00-16-42 photo_2017-08-16_00-16-43 (2) photo_2017-08-16_00-16-43 (3)photo_2017-08-16_00-16-43 (4) photo_2017-08-16_00-16-43 photo_2017-08-16_00-16-44 photo_2017-08-16_00-32-25 (2) photo_2017-08-16_00-32-25 photo_2017-08-16_00-32-31photo_2017-08-16_00-49-28 photo_2017-08-16_00-49-34 photo_2017-08-16_00-49-37 photo_2017-08-16_00-49-42 photo_2017-08-16_00-49-43 photo_2017-08-16_01-19-33 photo_2017-08-16_01-19-34 (2) photo_2017-08-16_01-19-34 (3) photo_2017-08-16_01-19-34photo_2017-08-16_01-19-36 (2) photo_2017-08-16_01-19-36 photo_2017-08-16_01-19-37

-->