կարճ լուրեր

Հ.Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ 24-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԻՋՄԱՐՄՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

www.sipanorg.org Վարչութեան հրաւէրով չորեքշաբթի օգոստոսի 30-ին միութեան «Ժանետ Շահնազարեան» սրահում գումարւեց ընթացիկ շրջանի միջմարմնային երկրորդ հանդիպումը:

Հանդիպմանը ներկայ էին միութեան վարչութիւնը, հաշւեքննիչ մարմինը, նորընտիր Վարիչ մարմինը և 6 բաժանմունքնների ղեկավար մարմինները:

Վարչութեան նախագահ ՝ ընկ. Արին Միրզայեանը ողջոյնի խօսքով մեկնարկեց հանդիպումը, որով նա շնորհակալութիւն յայտնեց ժողովականների ներկայութեան համար և ցանկացաւ ՝ միասնական աւելի ակտիւ գործունէութիւն, որի դրսևորումն է լինելու միջբաժանմունքային ձեռնարկների ու աշխատանքների կազմակերպումը:

Վարիչ մարմնի կողմից ելոյթ ունեցաւ՝ ընկ. Արա Մկրտչեանը: Բացատրւեց որ մարմինը կեանքի է կոչւել վարչութեան կողմից և մինչ օրս հասցրել  է քանի նիստեր գումարել: Աշխատանք է տարւում միութեան կանոնագրին ու ռազմավարութեանը համապատասխան հայեցակարգ ճշտել Վարիչ մարմնի գործունէութեան համար, որը վարչութեան կը ներկայացւի առ ի հաստատում և գործադրում:

Ղեկավար մարմինները  ներկայացրին բաժանմունքի անցեալ 6 ամիսների գործունէութեան զեկոյցը:

Վարչութեան նախագահը հակիրճ կերպով անդրադարձաւ վարչութեան հիմնական մտահոգութիւններին ու քննարկման առարկայ հանդիսացող թեմաները, կայացած որոշումներն ու գալիք ծրագրերը որոնց իրականանցման համար անհրաժեշտ էր միասնական կամք և համագործակցութիւն:

Ուրախութեամբ յայտարարւեց որ միութեան աշխատանքներին հովանաւորում է «Սանգ Եանգ» աֆտոմեքենաների արտադրման ընկերութիւնը:

Զեկուցւեց ընկերներին որ Լալաիկ Թաշչեանի խնամքի հարցով է զբաղւել վարչութիւնը, հնարաւորինս բարելաււել են կեանքի պայմանները, խնամակալ է աշխատանքի ընդունւել 24-ժամեայ խնամքի համար և պարբերաբար այցելում ու վերահասութիւն է տրւում իրենց:

Յաջորդ օրակարգում  ղեկավար ընկերներին առիթ տրւեց լուսաբանական հարցումներ տալ և առաջարկութիւններ ներկայացնել:

Խորհրդակցական այս նիստը պատեհ առիթ հանդիսացաւ մտքերի փոխանակմանը՝ կատարւելիք աշխատանքների յաջողութեան գրաւականը  ապահովելով:

photo_2017-08-31_00-00-41 photo_2017-08-31_00-00-57 photo_2017-08-31_00-01-04 photo_2017-08-31_00-01-13 photo_2017-08-31_00-01-17

 

 

 

 

-->