կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան 24-րդ շրջանի Սկաուտական ընդհանուր բանակումը Անզալի

www.sipanorg.org Հ.Մ. «ՍԻՓԱՆ» Մ. սկաուտական բաժանմունքը համոզւած է, որ հոգով ու մարմնով առողջ և ուժեղ սերունդներ պատրաստելու ուղիղ ճամբան՝ սկաուտականն է:
Նոյն համոզումներով թւականիս՝ սեպտեմբերի 6-ից 9-ը տեղի ունեցաւ միութեան սկաուտական ընդհանուր բանակումը Ազալիի «Աղաջան» բանակավայրում:
Բանակումը նւիրւած էր Խանասորի արշաւանքների 120-ամեակին:
Առաւօտեան բացման արարողութեան ընթացքին բանակայիններին էր փոխանցւում օրւայ դաւանանքն, համաձայն որի երեկոյեան գնահատւում էին դաւանանքն լաւագոյնս կատարած ու աշխատանքներին ակտիւ մասնակցութիւն ցուցաբերած սկաուտները:
Տեղի էր ունենում սկաուտական պարատ որի ընթացքում պատասխանատուների միջոցով գնահատում էր տրւում սկաուտների կարգապահութեան ու մաքրութեան պահպանմանը:
Բանակումի ընթացքին ըստ ժամանակացոյցի տեղի էր ունենում գիտական, ֆիզիկական ու մտային խաղեր ու վարժութիւններ որի նպատակներից է դաստիրակել հասարակայնօրեն ակտիւ, հոգեպէս ամուր, հայրենասէր, ազատամիտ և գիտակից սերունդ:
Տեղի ունեցաւ Երդման արարողութիւն և թաշկինակների բախշում քաւորների միջոցով, նշենք որ սկաուտական փողկապները բանակումից օր առաջ օրհնւել էին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի միջոցով, ապա կատարւեց աստիճանների և գնահատականների բախշումը:
Վերջում Սկաուտապետ՝ ընկ. Հարմիկ Աբդալեանն արտայայտւեց ու իր գնահատումն տւեց բանակումի ու կատարւած աշխատանքների նկատմամբ: Վարչութեան անունից ելոյթ ունեցաւ ընկ. Իւետ Մատթէոսեանն, որը վարչութեան անունից շնորհաւորեց պաշտօն և աստիճան ստացած սկաուտներին ցանկանալով իրենց յաջողութիւն ու կանաչ ճանապարհ:
Ընդգծենք որ, բանակումներն ու արշաւները երեխաներին կապում են բնութեան հետ, մարզում ֆիզիկապէս և հոգեպէս։ Բանակումի ընթացքում ձեռք բերւած գիտելիքներն հիմնականում ունեն կիրառական բնոյթ, այստեղ սովորում են պատասխանատւութիւն հայրենիքի, սեփական անձի, Աստծոյ, և ուրիշների նկատմամբ։ Նոյն լիցքերով ու ոգևորութեամբ լեցուն բանակայինները վերադարձան աւելին կառչած իրենց սկզբունքներին ու աւելի աշխատասէր գործունէութիւն ունենալու իրենց շաբաթական աշխատանքներում:photo_2017-09-10_12-54-34photo_2017-09-05_10-34-43photo_2017-09-05_10-34-34photo_2017-09-08_22-08-36photo_2017-09-08_22-08-35photo_2017-09-08_22-08-37photo_2017-09-10_12-54-34 photo_2017-09-10_12-54-40 photo_2017-09-10_12-54-42 photo_2017-09-10_12-54-46 photo_2017-09-10_12-54-49 photo_2017-09-10_12-54-51photo_2017-09-10_12-54-57 photo_2017-09-10_12-54-58 photo_2017-09-10_12-54-59 photo_2017-09-10_12-55-01 photo_2017-09-10_12-55-02 photo_2017-09-10_12-55-03photo_2017-09-10_12-55-05 photo_2017-09-10_12-55-06 photo_2017-09-10_12-55-07 photo_2017-09-10_12-55-12 photo_2017-09-10_12-55-15 photo_2017-09-10_12-55-18photo_2017-09-10_12-55-21 photo_2017-09-10_12-55-23 photo_2017-09-10_12-55-24 photo_2017-09-10_12-55-26 photo_2017-09-10_12-55-28 photo_2017-09-10_12-55-29photo_2017-09-10_12-55-31 photo_2017-09-10_12-55-33 photo_2017-09-10_12-55-34 photo_2017-09-10_12-55-36 photo_2017-09-10_12-55-37 photo_2017-09-10_12-55-39photo_2017-09-10_12-55-37 photo_2017-09-10_12-55-39 photo_2017-09-10_12-55-41 photo_2017-09-10_12-55-42 photo_2017-09-10_12-55-43 photo_2017-09-10_12-55-45photo_2017-09-10_12-55-50 photo_2017-09-10_12-55-51 photo_2017-09-10_12-55-53 photo_2017-09-10_12-55-54 photo_2017-09-10_12-55-55 photo_2017-09-10_12-55-56photo_2017-09-10_12-55-58 photo_2017-09-10_12-56-10 photo_2017-09-10_12-56-11 (2) photo_2017-09-10_12-56-11 photo_2017-09-10_12-56-12 (2) photo_2017-09-10_12-56-12 photo_2017-09-10_12-56-13 photo_2017-09-10_12-56-14 (2) photo_2017-09-10_12-56-14 (3) photo_2017-09-10_12-56-14 photo_2017-09-10_13-05-02 photo_2017-09-10_13-05-05 photo_2017-09-10_13-05-07 photo_2017-09-10_13-05-10 photo_2017-09-10_13-05-11

-->