կարճ լուրեր

ՍԻՓԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ԽՈՒՄԲԸ ԿՐԿԻՆ ԴԱՐՁԱՒ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այս անգամ Թեհրանի ժայռամագլցման մրցութիւններում

www.sipanorg.org Հիւրընկալութեամբ և նախաձեռնութեամբ  Իրանի Լեռնագնացութեան եւ մագլցման մարզաձեւերի ֆեդերացիայի ուրբաթ սեպետմբերի 15-ին, Թեհրանի մասշտապում կայացաւ ժայռամագլցման երրորդ կարգի մրցութիւններ պատանեկան տարիքային բաժանումով:

Միութեանս ժայռամագլցման խմբից մրցութիւններին  մասնակցում  էին 6 մարզիկներ, որոնցից Շանթ Իսաղուլեանը անդամակցում է նաև  Իրանի ազգային հաւաքականին,  և արդէն իսկ յաջողել է արձանագրել բազմիցս յաղթանակներ,  Իսաղուլեանն 14-ից 16 տարիքային կարգում իր ճկունութեամբ, պատրաստւած ու արագաշարժ ընթացքով յայտնւեց բոլոր մրցակիցների առջևում և գրաւեց առաջին պատւաւոր տեղը:

11-ից 13 տարեկան տարիքային կարգում Գէորգ Բուդաղեանն իր յաղթանակներին գումարեց արծաթէ մեդալին արժանանալու պատիւը:

Նոյն  Բ տարիքային կարգում Վահէ Խուդավերդեանն ու աղջիկների բաժնում Աւենիա Մաքարենաը ևս յայտնւել են չորրորդ հորիզոնականներում:

Ուրախութեամբ շնորհաւորում ենք մեր սիրելի մարզիկների յաջողութիւններն ու առաւել բարձր ձեռքբերումներ մաղթում իրենց: Աւելացնենք նաև որ մրցութիւններին միութեանս անունից իրենց ակտիւ մասնակցութիւնն են բերել նաև ժայռամագլցման խմբի սաներ՝ Փանուէլ Թահմազեանն ու Էդգար Ղահրամանեանը և անշուշտ մարզիկների յաջողութեան հարցում ոչ պակաս դերակատարութիւն է ունեցել իրենց մարզիչը՝ Արթիմէս Ֆարշադ Եգանէն:

photo_2017-09-15_20-09-38photo_2017-09-15_20-08-22photo_2017-09-15_15-07-56

-->