կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի ճամբարը Հայկաշէնում

www.sipanorg.org Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Հայկաշէն-ը գրկաբաց ընդունեց  «ՍԻՓԱՆ»-ի 44 ուսանողներից  կազմւած  այցելուներին:

Ճամբարին մասնակցող խումբը միութեան կենտրոնատեղիից   մեկնեց  առաւօտեան ժամը 5:00-ին:

Ուսանողական բաժանմունքի ղեկավար մարմնի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ընկերներն էին՝ Ինեսա Մաւաթովեանը, Նարէ Աւանէսեանը, Մեղեդի Մադաթեանը, Վարանդ Ղազարեանը և Նարէկ Ռատթէոսեանը, ովքեր իրենց գեղեցիկ մտայղացումներով կազմակերպեցին այս ճամբարը:

 

Մասնակիցները չորս խմբերի բաժանւեցին և մրցակցութեան անցան գիտելիքների, պարի,  թատրոնի, թղթէ զգեստների ձևաւորման և ֆիզիկական մրցութիւններում: Վերջում յաղթող խմբին նւէրներ յանձնւեց յաղթանակը աւելի յիշարժան դարձնելու համար:

 

«Հետաքրքիր փաստեր տղամարդկանց և կանանց տարբերութիւնների մասին» թեմայով ազատ զրոյց վարեցին ընկերներ՝ Արգին Տ. Մկրտչեանն ու Վանա Թահմազեանը:

Ճամբարը աւելի հետաքրքիր դարձրեց «Ի՞նչպիսի ընկեր էք դուք» հոգեբանական թեստը, որով մասնակիցները, ծածուկ գրութեամբ, իրենց տպաւորութիւնները փոխանցեցին նոր հանդիպած կամ վաղուց ճանաչող ընկերներին:

Ինչպէս միշտ, տեղի ունեցաւ հայկական հաւաքների աւանդոյթ դարձած ազգային երգերի երեկոն, որի երաժշտութեան բաժնում խմբին ընկերակցում էին ընկերներ՝  Նարէկ Ռատթէոսեանն ու Սևան Իսաղուլեանը:

 

Երեք օրեայ բանակումի ընթացքին հաւաքական կեանքի և աշնանային հաճելի  եղանակի շնորհիւ մասնակիցները  յիշարժան  պահեր ապրելով, դրական տպաւորութիւններով ուղեւորւեցին տուն՝  հոկտեմբերի 2-ի կէսօրին ժամը 12:00-ին:

Երիտասարդ սերնդի դաստիարակութեան առաքելութեամբ ծանրացած միութեան Ուսանողական բաժանմունքին մաղթում ենք առաւել եռանդուն աշխատանք և կանաչ ճանապարհ:

20171001_11554720170928_13304420170928_165708 20170928_165743 20170928_165947 20170928_16591920170928_164928 photo_2017-10-01_17-06-59 photo_2017-09-29_10-51-04 20170929_163017 20170929_163048 20170930_131016 20170930_131544 20170930_142236 20170930_18525820170930_185405 20170930_185613 20170930_185948 20170930_190227 20170930_222622photo_2017-09-29_13-24-12 photo_2017-09-29_13-24-13 photo_2017-09-29_13-37-16 photo_2017-09-29_13-52-25 photo_2017-09-29_16-42-29 photo_2017-09-29_16-42-30

-->