կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ Հաւաքոյթ՝ Հայկաշէնի ճամբարին մասնակցած ընկերների համար

www.sipanorg.org Երեկ հոկտեմբերի 6-ին Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական բաժանմունքի հրաւէրով Հայկաշէնի ճամբարին մասնակցած ընկերները համախմբւեցին միութեան «Ժանետ Շահնազարեան» սրահում:

Երեկոն աւելի հետաքրքիր դարձրեց բանակումից յիշտակ մնացած ֆիլմերի ու նկարների դիտելն ու երեքօրեայ միասնական կեանքի յուշերի վերյիշումը:

Գնահատման խօսքով հանդէս եկաւ Ուսանողական բաժանմունքի ղեկավար մարմնի նախագահ՝ Ինեսա Մաւաթովեանը, որը շնորհակալութիւն յայտնեց յանձնախմբի ընկերներին՝ ակտիւ ու պատասխանատու աշխատանքի համար, ինչպէս նաև բոլոր այն ընկերների որոնք իրենց հերթին ու հնարաւորութեան սահմանաներում օժանդակեցին այս աշխատանքին: Շնորհակալութիւնների շարանում նշւեց նաև ճամբարի ընդհանուր պատասխանատու և վարչութեան անդամ՝ ընկ. Արգին Մատթէոսեանի անունը։

Ծրագրի մաս էր կազմում խաղեր ու ներկայացման առիթ ստեղծող աշխատանքները:

Յանձնախումբը իր աշխատանքը լաւագոյնս աւարտին հասցնելու նպատակով, որպէս յուշանւէր, բարձիկներ նւիրեց մասնակիցներին, որոնց վրայ տպագրւած էր ճամբարի միասնական պատկերը:

Վերջում ընդունելութեան բաժնում, մասնակիցները հիւրընկալւեցին ու վայելեցին  աշնանային ուրբաթ օրւայ երեկոն:

photo_2017-10-07_11-43-55 photo_2017-10-07_11-43-45 photo_2017-10-07_11-43-51 photo_2017-10-07_11-43-53 photo_2017-10-07_11-43-56 photo_2017-10-07_11-44-00 photo_2017-10-07_12-09-07

-->