կարճ լուրեր

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԻՐԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

www.sipanorg.org Ուրբաթ հոկտեմբերի 13-ին միութեան Արւեստից բաժանմունքի դասարաններին յաճախող պատանիների համար այցելութիւն էր ծրագրւել դէպի Իրանի երաժշտական թանգարան:

Արշաւախմբին դիմաւորեց Վանա Ղարիբենաը, որը պաշտօնավարում էր թանգարանի արխիւային բաժինում և ընկերակցեց խմբին բացատրութիւններ տալով:

Այցելութեան էին մասնակցել միութեան դաշնամուրի, պարի, և ասմունքի սաները, որոնք ծանօթացան Իրանական աւանդական երաժշտական գործիքների հետ:

Հետաքրքիր բաժիններից էր արխիւային բաժնում պահպանւած անւանի երգիչ երգչուհիների ձայնագրութիւնը որոնց մէջ նկատելի էր նաև հայ անւանի երգիչ երգչուհիների ձայնագրութիւնները, որոնք վերադառնում էին 20-րդ դարի վերջին կէսին:

Կէսօրին խումբը վերադառցաւ արձակուրդը հետաքրքիր ու լիարժէք անցկացրած լինելով:photo_2017-10-13_15-40-44photo_2017-10-14_09-57-37photo_2017-10-14_09-57-38photo_2017-10-15_10-37-03photo_2017-10-15_10-37-12photo_2017-10-15_10-37-16photo_2017-10-15_10-37-05photo_2017-10-15_10-37-07photo_2017-10-15_10-37-00

-->