կարճ լուրեր

Միութեան «Կոմիտաս» երգչախումբը նշեց Մշակոյթի տօնը

www.sipanorg.org Երեկ հոկտեմբերի 16-ին միութեան «Կոմիտաս» երգչախումբը ներքին-մտերմիկ հաւաքոյթում նշեց մշակոյթի տօնը և հոկտեմբեր ամսին ծնւած անդամների ծննդեան տարեդարձները:

Միջոցառման ընթացքին բարեմաղթանքներով հանդէս եկաւ խմբի ղեկավար և վաստակաշատ արւեստագէտ` Լուսինէ Միքայէլեանը:

Երգչախմբի  անդամներից բաղկացած յանձնախմբի անունից շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ ընկ. Վերժինէ Թահմազեանը, որը իր և խմբի անունից  շնորհակալութիւն յայտնեց օրդ. Լուսինէ Միքայէլեանին իր նւիրական աշխատանքի ու խմբին սատարելու համար: Շնորհաւորանքի խօսքեր հնչեցին  Մշակոյթի տօնի կապակցութեամբ ուղղւած  բոլոր մշակոյթի մշակներին յանձինս երգչախմբի սիրելի ղեկավար Լուսինէ Միքայէլեանին:

Յանձնախմբի կողմից ծաղկեփունջ էր պատրաստւել որը ի նշան երախտագիտութեան յանձնւեց խմբի ղեկավարին:

Հանդիսութիւնը ճոխացրեց երգերի ու դաշնամուրի կատարումները:

22528246_661242290930836_3667346579011169416_nphoto_2017-10-16_23-24-2322450137_661242184264180_5906732305575843251_nphoto_2017-10-16_22-51-33

-->