կարճ լուրեր

«Սիփան» Միութեան մասնակցութիւնը հայ գրքի15-րդ ցուցահանդէսին

 

Գնա՛, իմ խե՛ղճ գիրք՝ գնա՛ մարդամէջ. Գլուխդ քաշ գցի՛ր, մի՛ նեղանար հեչ: Ականջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր, Ինչ ասեն, խօսին, տա՛ր ու համբերի՛ր:
Խ. Աբովեան

www.sipanorg.org  15-րդ տարին էր որ Թեհրանում կազմակերպւում է հայ գրքի ցուցահանդէսը, որին ինչպէս միշտ իր մասնակցութիւնն բերեց Սիփան միութիւնը, իր հրատարակած գրքերով:
ցուցահանդէսի բացումը կատարւեց Հոկտեմբերի 12-ին Ս. Սարգիս եկեղեցիում և 11 օր շարունակ ցուցահանդէսին մասնակցողները առիթ ունեցան հաղորդակից լինելու հայ գրքին ու հայ գրականութեանը:
Գրքի ցուցահանդէսը յարմար առիթ էր աշակերտութեան ու երիտասարդների այցելութեան որը իրականանցւել էր ու մեծ ընդառաջում գտել:
Միութեանս կողմից ցուցահանէսին մասնակցեց Կանանց բաժանմունքը:
Ներկայացւած գրքերն էին՝ Այբուբենն երգերի մէջ, հայկական անձնանունների բառարանը, Սկաուտական բաժան.-ի երգարանը, կենդանաբանական այգին և պատմւածքները:
Ցուցահանէսի վերջին օրը տեղի ունեցաւ հոկտեմբերի 23-ին:

photo_2017-10-23_10-19-04 photo_2017-10-23_10-10-30 photo_2017-10-23_10-19-00 photo_2017-10-23_10-19-03

-->