կարճ լուրեր

Մշակոյթի տօնի առիթով՝ Նկարչութեան ցուցահանէս և գեղարւեստական երեկոյ Նւիրւած վաստակաւոր գեղանկարիչ՝ Լալիկ Թաշճեանին

www.sipanorg.org Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ ՝ 2017 թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին միութեան Նայիրի սրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս և գեղարւեստական երեկոյ նւիրւած միութեան վաղեմի անդամ, գեղանակրիչ,  քանդակագործ,  միութեան «Մկրտիչ Թաշճեան» դիմայարդար և բեմայարդար, Մկրտիչ Թաշճեանի դուստր՝ Լալիկ Թաշճեանին:

Ցուցահանդէսի առաջին օրը յատկացւել էր հանրութեան այցելութեան, վաստակաշատ ուսուցչուհու շրջապատին ու ոչ հայ այցելուներին:

Հոկտեմբերի 22-ին վաստակաշատ ուսուցչուհուն դիմաւորեցին նրա հին ու նոր աշակերտները, այցելուներ ու հրաւիրեալները: Նրան դիմաւորեցին ծաղկէփնջերով, գնահատագրեր և բազմիցս քաղցր արտայայտութիւններով ուղղւած համբաւ վայելող արւեստագէտին:

Հոկտեմբերի 23-ին առաւօտից այցելութիւնները շարունակւեցին դպրոցական աշակաերտների ու ցանկացողների կողմից: Երեկոյեան գեղարւեստական բաժնում ներկայ էին Թ.Հ.Թ. Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Առաջնորդական փոխանորդ գերշ. Տէր Մակար Սրբ. Աշգարեանը: Պատգամաւորական ժողովի դիւանը, քաղաքամասի պատգամաւորներն, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Ներկայ էին նաև օրդ. Լալաիկ Թաշճեանին մօտ անձինք, իրեն աշակերտած, իր հետ աշխատած ու իրեն ծանօթ անձնաւորութիւններ:

Ձեռնարկը բացւած համարւեց ֆիլմի ցուցադրմամբ, որը հարցազրոյց էր օրդ Լալիկ Թաշճեանի հետ ու իր բնակարանում նկարահանւած հատւածներ, նկարներ իր հին ու նոր անցած օրերից:

Գեղարւեստական բաժնում Կոմիտասի «Հով արէք» և «Գարունա» կատարումներով ելոյթ ունեցաւ միութեան «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար ՝ Լուսինէ Միայիլեանը, որին դաշնամուրի կատարումներով նւագակցում  էր Լուիզա Աւետիսեանը: Դաշնամուրի կատարումով հանդէս եկաւ  նաև  Արգամ Վարդանեանը:

Ասմունքային կատարումոներով փայլեցին միութեան «Նոր դար» ասմունքի ղեկավար՝  Անժէլ մինասեանը և Միութեան մանկապատանեկան ասմունքի խմբի ղեկավար՝ Արփի Ալավերդեանը, Պարոյր Սևակի «Գարնան վտանգաւոր հոտը» և Սայաթ Նովայի «Դուն էն գլխէն իմաստուն իս»  արտասանութեամբ:

Հանդիսատեսին երեկոյի հետ աւելին հաղորդակից դարձրեց օրւայ հաղորդավար՝ Մինէ Սարգսեանի վարած հարցազրոյցն Վերժիկ Թահմազեանի և Ժորժ Ղանբարեանի հետ:

Մասնակիցները իրենց ելոյթներում անդրադարձան անցած օրերին, թէ ո՞նց են ծանօթացել Լալիկի հետ, ի՞նչ անցեալ են ունեցել իր հետ և թէ որ ի՞նչպիսին է եղել օրդ. Լալիկը ուսուցչութեան պաշտօնում, միութիւնում վարած յանձնառութիւններում, ընկերական ու համայնքային կեանքում:

Վարչութեան խօսքը ներկայացրեց վարչութեան անդամ ՝Իւետ Մատթէոսեանը, որում կարևորութեամբ շեշտադրւած էր Լալիկ Թաշճեանի պէս անձանց գնահատել ու մեծարելու պարտքը, անձինք որոնք ջանք չեն խնայել իրենց տաղանդն ու արւեստը ծառայեցնելու յանուն հայկականը տարածելու և հայօրէն ապրելու: Նա նշեց.-«Լալիկ Թաշճեանը նւիրւած է եղել միութեան, դպրոցին ու ընդհանուր համայնքին որի համար էլ վայելում  է մեծ սէր ու համբաւ իրեն աշակերտած ու իր հետ երբևիցէ շփում ունեցած մեծ շրջապատի կողմից»:

Արւեստից բաժանմունքի ղեկավար մարմինը ի նշան երխտագիտութեան օրւայ դերակատարներին նւիրեց ծաղիկներ ու շնորհակալական նամակներ:

Բեմ հրաւիրւեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանը որը իր հերթին գնահատեց Սիփան միութեան վարչութեան և Արւեսից բաժանմունքի քայլը գնահատելու վաստակաշատ գեղանկարչի և միութեան վաղեմի անդամ՝  Լալիկ Թաշճեանի պէս անձնաւորութեան, Ով իր անցած երկար ու ձիգ տարիների ընթացքում սերունդներ է դաստիարակել ու իր արւեստով կտաւներին հոգու վերածել:

Օրւայ հաղորդավար՝ Զօրիկ Շահբազեանը բեմ հրաւիրեւց միութեան վարչութեան նախագահ՝ Արին Միրզայեանին, յատուկ հրաւէրով ներկայացած կոմպոզիտոր՝ Լորիս Ճգնաւորեանին յանձնելու միութեան վարչութեան կողմից պատրաստւած յուշանւէրն ու ծաղկեփունջը:

Վերջում բոլորի կողմից սիրւած ու յարգանքի արժանի ուսուցչուհին իր յուզմունքն ու երախտագիտութիւնը յայտնեց տարիքից ազդւած, դժւար արտայայտւող քանի նախադասութեամբ: Նա ինչպէս միշտ իր խօսքերում նշեց  մարդասիրական, բարութեան ու ազնւութեան գաղափարը որի ջահակիրն է եղել տարիներ շարունակ ու դրանով յայտնի:

Երեկոն աւարտին հասաւ հիւրընկալի կողմից պատրաստւած համեստ ընդունելութեամբ:

Հ.Մ.«Սիփան» Միութեան Հանրութեան հետ կապ

DSC_0820DSC_0822DSC_0823DSC_0833DSC_0836DSC_0848DSC_0853DSC_0901DSC_0868DSC_0914DSC_0933DSC_0941DSC_0970photo_2017-10-24_14-22-17photo_2017-10-24_14-22-22photo_2017-10-24_14-22-20photo_2017-10-24_14-22-24 photo_2017-10-24_14-22-27 photo_2017-10-24_14-22-29photo_2017-10-24_14-22-37photo_2017-10-24_14-22-01 photo_2017-10-24_14-22-06 photo_2017-10-24_14-22-09photo_2017-10-22_16-48-02 photo_2017-10-22_16-48-16 photo_2017-10-22_17-18-14 (2) photo_2017-10-22_17-18-14 (3) photo_2017-10-22_17-18-14 photo_2017-10-22_19-31-06 photo_2017-10-23_14-41-59 photo_2017-10-23_14-42-01 photo_2017-10-24_13-51-41 photo_2017-10-24_13-51-48

-->