կարճ լուրեր

Սիփան միութիւնը կրկին դարձաւ մեդալակիր Թեհրանի Ժայռամագլցման մրցութիւններում

www.sipanorg.org Նոյեմբերի 2-ին և 3-ին Թեհրանի «Մեգափարս»  մարզահամալիրում  գումարւեց Թեհրանի նահանգային ժայռամագլցման մրցաշարը, որին միութեանս կողմից մասնակցում էին միութեան ժայռամագլցման  խմբից՝ Իլեն Նազարեանը, Գէորգ Բուդաղեանը, և Արէգ Հաղվերդեանը:

Սա առաջին անգամն չէ որ միութեան լեռնագնացութեան խումբը  իր կանոնաւոր փորձերի, մասնագէտ մարզիչի և  ծնողների օժանդակութեամբ արձանագրում է փայլուն արդիւնքներ: Այս անգամ Թեհրանի մասշտապով գումարւած մրցութիւններում միութեանս կողմից մասնակցած մարզիկներին յաջողւեց  տուն բերել մէկ ոսկէ, մէկ արծաթէ և մէկ բրոնզէ մեդալ:

Իլեն Նազարեանը կրտսերների տարիքային կարգում թիկունքում թողնելով միւս մասնակիցներին արժանացել է Թեհրանի Նահանգային չեմպիոնի կոչմանը:

Գէորգ Բուդաղեանը տղաների երրորդ կարգի մրցութեան ԼԻԴ մրցաձևում արժանացաւ երկրորդ իսկ ԲՈԼԴԵՐ–ում երրորդ տեղի: Պէտք է հպարտութեամբ նշենք որ Գէորգին անցեալի մրցաշարերում գրանցած արդիւնքի հաշւարկումով վիճակւեց ազգային հաւաքական մուտք գործել և մասնակցել Սինգապուրում գումարւող ժայռամագլցման մրցաշարին: Սիրելի Գէորգին ցանկանում ենք նորանոր յաջողութիւններ միջազգային մասշտաբում:

Տղաների չորրորդ կարգի տարիքային բաժնում նաև երրորդ տեղը գրաւեց Արէգ Վարդանեանը:

Շնորհաւորում ենք մեր սիրելի մարզիկներին ու ցանկանում ենք իրենց նորանոր յաջողութիւններ:

Ուրախութեամբ պէտք է նշել որ միութեան ժայռամագլցման խմբի գլխաւոր մարզիչ՝ Արթիմէս Ֆարշադ Եգանէն երէցների մրցութեան ընթացքին միւս մասնակիցներից առաջ անցնելով արժանանացել է  Իրանի չեմպիոնի կոչմանը: Սիփան միութեան անունից շնորհաւորում ենք, նորանոր յաջողութիւններ մաղթում ու ցանկանում ենք, որ եղած համագործակցութիւնը դեռ երկար տարիներ է շարունակւելու:photo_2017-11-02_19-31-50 photo_2017-11-02_19-44-46 photo_2017-11-02_20-54-56 photo_2017-11-02_20-57-54 photo_2017-11-02_20-57-58

-->