կարճ լուրեր

Միութեան Ուսանողական բաժանմունքի այցելութիւնը Իրանի կինոթատրոնի քաղաքամաս

www.sipanorg.org Նոյեմբերի 3-ին միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել դէպի Իրանի կինոթատրոնի քաղաքամաս, որը ժամանակին «Ղազալի» անունով է ճանաչւած եղել:

Շուրջ 20 հոգուց բաղկացած արշաւախումբը միութեան մուտքի մօտից ճանապարհւեց առաւօտեան ժամը 9-ին:

Շուրջ 10 հեկտար տարածքում կառուցւած այս քաղաքամասը ներկայացնում է Թեհրանի յայտնի փողոցներ ու հրապարակների կրկնօրինակները: Իրանի յեղափոխութիւնից առաջ և յեղափոխութեան ընթացքի մասին պատրաստւող կոնոների համար պատրաստւած բաժնում շոշափելի են մօտ անցեալի ու  իրական կեանքում հանդիպած կառոյցները, որոնք ներկայացնում են ժամանակի Թեհրանն ու կեանքը որը սրընթաց ընթացել ու նկատելիօրէն  զարգացում է ապրել:

Որպէս հայ այցելուներ հետաքրքիր էր Իրանահայերի անջնջելի դերն ու ներկայութիւնը պատմութեան էջերում, որը ի յայտ էր գալիս ժամանակի խանութների ցուցափեղքում նշւած հայ անձնանուններով, որոնք ներկայացնում են հային որպէս ստեղծագործ, արւեստագէտ ու ազնիւ աշխատող ազգ:

Քաղաքամասի մի բաժինը յատկացւել է քրիստոսի ծննդեան ժամանակւայ Երուսաղէմը ներկայացնելու որտեղ և նկարահանւում են սուրբ գրքից քաղւած հատւածները:

Իսլամական կրօնի տարածման ու մարգարէութեան հետ  կապւած կինոներ են նկարահանւում նոյն նպատակով պատրաստւած բաժնում, ուր ներկայացւել էր արաբական աւանդական ապրելակերպը:

3 ժամ քայլագնացութիւնից յետոյ խումբը վերադարձաւ երբևէ դիտած կինոների պատկերները մտքում թարմացած ու արձակուրդը հետաքրքիր անցկացրած:

IMAG1986

IMAG2024 IMAG2033 IMAG204722 photo_2017-11-03_15-07-27 photo_2017-11-03_15-07-31photo_2017-11-03_15-07-53photo_2017-11-03_17-39-18photo_2017-11-03_17-23-45photo_2017-11-03_17-39-24photo_2017-11-03_17-39-07photo_2017-11-03_17-39-18photo_2017-11-03_15-18-48photo_2017-11-03_17-39-28 photo_2017-11-03_17-39-32 photo_2017-11-03_17-39-35 photo_2017-11-03_17-40-12

-->