կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Կանանց բաժանմունքը Նշեց բաժանմունքի 13 ամեակը

www.sipanorg.org Նոյեմբերի 14-ին Հ.Մ. «Սիփան» Միութեան Կանանց բաժանմունքը խանդավառութեամբ և ներքին հաւաքում նշեց բաժանմունքի հիմնադրման 13-րդ ամեակը:

13 տարի առաջ այս օրերին միութեան բաժանմունքներին աւելացաւ Կանանց միաւորը, որը կազմակերպում է միջոցառումներ ազգային և կրօնական տօների առիթով, կազմում է դասարաններ՝հայ կնոջը ծանօթացնելու հայկական խոհանոցին ու ձեռարւեստին ու ձեռնամուխ է լինում այն աշխատաքներին, որոնք կը նպաստեն սերունդների դաստիարակման և հայ ընտանիքի ամրապանդման սրբազան գործին:

Միաւորը քաղաքամասի կանանց կողմից ընդառաջւելու բերումով դարձաւ Բաժանմունք որի բուն նպատակն է հայ կանանց ծանօթացնել միութենական եւ հասարակական կեանքին:

Տարիներ անց Կանանց բաժանմունքը իր ակտիւ գործունէութիւնն շարունակում է շնորհիւ բաժանմունքի գործունեայ անդամների:

Տօնական այս տրամադրութեան արժէ յիշատակել բոլոր այն ընկերներին որոնք ժամանակին եղել են անդամ այս բաժանմունքում ու յանուն միութեան բարգաւաճման իրենց կարելին արել:

Վարչութեան կողմից հանդիպմանը մասնակցեց ընկ Իւետ Մատթէոսեանը, որը շնորհաւորեց բաժանմունքին ու ցանկացաւ որ առաջիկայ տարիների ընթացքում առաւել համարձակ ու փայլուն ծրագրերով հանդէս գան:

photo_2017-11-14_18-51-23

photo_2017-11-14_18-01-20photo_2017-11-14_18-01-24

-->