կարճ լուրեր

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

www.sipanorg.org Ուրբաթ նոյեմբերի 24-ին հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս.Արք. Սարգսեանի և Նախաձեռնութեամբ՝ Թեմիս Կրօնական Խորհրդի երիտասարդաց միաւորի ու Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան, նոյն միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր երիտասարդական համագումար որի թեման էր՝ «Հայ երիտասարդը դէմ-յանդիման եկեղեցու և այսօրւայ տեխնոլոգիայի և հայ երիտասարդի առաքելութիւնը յարաբերաբար իր ինքնութեան և ազգային պահանջատիրութեան»:
Ներկայ էին թեմիս բաեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Պր. Վարուժ Յովհանիսեանը, օրւայ բանախօս՝ Պր. Արամ Շահանզարեանը և երիտասարդներ Հ.Հ.Ը.Մ., Հ.Մ. Սիփան, Հ.Ուս.Չ., Հ.Մ.Մ. Նայիրի միութիւններից և կիրակնօրայ դասարաններից, թւով 42 հոգի։
Բարեգալստեան խօսքով հանդէս եկաւ Աննա Զարգարեանը որը հրաւիրեց օրւայ բանախօս և ներկայիս Հուսկ հաստատութեան նախագահ ՝ պրն. Արամ Շահնազարեանին ներկայացնելու համագումարի բուն քննարկելիք թեման: Որպէս նախնական պատկերացում ներկաներին տպաւորութիւններ փոխանցւեց՝ Նոր Ջուղայի Թեմում նոյն թեմայով կամզակերպւած համագումարից:
Պրն. Շահնազարեանը համապարփակ բացատրութեամբ և մատչելի օրինակներով ներկայացրեց համաշխարհայնացումը և դրա հետեւանքով առաջացած մարդկային տեղաշարժումը, մարդկային յարաբերութեան ու նկարագրի, ինչպէս նաև ազգերի մշակութային, կրօնական ու ազգային արժէքների նւազման երեւոյթը, որի պատճառով այսօր նւազել է երիտասարդութեան մասնակցութիւնը համայնքային ու միութենական կեանքում:
Անցնելով սփիւռքեան, յանձինս Իրանի հայութեան իրականութեանը հարց ուղղեց ներկայ երիտասարդութեանը.-« Ո՞րոնք են ձեր իրաւունքները որ պէտք է պահանջէք և ի՞նչ է ձեր պարտականութիւնը համայնքային կեանքի ու ազգային նկարագրի պահպանման նկատմամբ», սոյն հարցումը առիթ էր մի պահ մտածելու: Սրբազան հայրն ևս իր յորդորներում շեշտեց երիտասարդների պահանջատիրական ոգու և յանձնառութեան կարևորութեան մասին:
Կարճատև դադարից յետոյ ասմունքային կատարումով հանդէս եկաւ Անանիա Յարութիւնեանը: Մտքերի փոխանակումը շարունակւեց այս անգամ զրոյցի թեմա դարցաւ՝ այսօրւայ տեխնոլոգիայի խթանումը երիտասարդութեան դէպի եկեղեցի և միութիւն մօտեցնելը, որին ներկաներըտեսակէտների փոխանակմամբ ակտիւ կերպով մասնակցեցին:
Սրբազան հայրն իր վերջին պատգամներում կարևորութեամբ շեշտեց ազգային նկարագրի պահպանման նկատմամբ աւելին պահանջատէր լինելու և համայնքային կեանքում աշխոյժ գործունէութիւն վարելու մասին:
Առաւել քան 4 ժամ տևողութեամբ հանդիպումը աւարտւեց երեկոյեան ժամը 8:30-ին
Ներկաներին յանձնւեց Նոր Կտակարան և « հարցեր» վերնագիրը կրող գիրքը:

2017112614photo_2017-11-25_02-25-21photo_2017-11-25_02-29-00photo_2017-11-25_02-28-57

photo_2017-11-26_12-21-15

-->