կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ուսանողական Բաժանմունքը Նշեց Իր Հիմնադրման 30-Ամեակը և Նորամուտ Ուսանողների Գնահատման Երեկոն

www.sipanorg.org Երեկ 2017 թ. դեկտեմբերի 1-ին Միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ էր կազմակերպւել միութեան Նայիրի սրահում: Լրանում էր բաժանմունքի հիմնադրման 30 ամեակը որը մեծ շուքով նշւեց ներկայութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Իրանի Իսլամական Խորհրդարանի Հիւսիսային և Հարաւային զոյգ պատգամաւորների, Թեմական Խորհրդի ատենապետների, Թ.Հ.Թ. «Սասուն» քաղաքամասի պատգամաւոների, Հ.Հ. Ընդհանուր միութեան վարչութեան, բաժանմունքի հիմնադիր, նախկին և ներկայ ընկերների, ինչպէս նաև հրաւիրւած նորամուտ ուսանողների:

Բարի գալստեան Խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար ՝ Նայիրի Շիրւանեանը, որը Հ.Մ.«Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի անունից շնորհաւորեց նորամուտ ուսանողների համալսարան մուտք գործելու առիթը, և հրաւիրեց իրենց անդամակցել միութեան ու յանուն ժառանգած արժէքների պահպանման աշխատել:

Բաժանմունքի գործունէութիւնն ու երեք խմբերը ներկայացրեց ղեկավար մանրմնի նախագահ՝ Ինեսա Մաւաթովեանը: Ըստ ներկայացւած պատկերի միութեան Ուսանողական բաժանմունքը ներկայումս ունի երեք՝ Աստղագիտական, Հասարակագիտական և Անգլերէն խմբերը որոնց շաբաթական հանդիպումներին յաճախում են առաւել քան 50 հոգի:

Վարչութեան խօսքով հանդէս եկաւ Ուսանողական բաժանմունքի վարչական կապ ընկեր Սաթօ Ղազարեանը որը շնորհաւորելով նորամուտներին  իրականացւած յաջողութիւնը մաղթեց.-«Սիրելի ուսանողներ այս ամէնից յետոյ Ձեզ մնում է միայն մէկ  բան սրբօրէն կատարել ուսանողի Ձեր պարտքը այսինքը լաւ սովորել։

Սիրելիներ Ձեր  գիտելիքների  բարձր մակարդակը գերազանց գնահատելուց բացի  Հ.Մ.«Սիփան» միութեան ողջ ընտանիքի անունից կրկին անգամ շնորհաւորում ենք Ձեզ, մաղթելով հաստատուն կամք ու եռանդ ուսման մէջ, յաջողութիւններ և  նպատակների Իրականացում կեանքի  բոլոր ասպարէզներում»։

Բեմ հրաւիրւեց Ի.Ի.Խորհրդարանում Հիւսիսային իրանահայութեան պատւարժան պատգամաւոր՝ Դոկտ. Կարէն Խանլարեանը, որը որպէս բաժանմունքի հիմնադիր ընկեր ակնարկ կատարեց բաժանմունքի անցած ուղուն, ժամանակի մարտահրաւէրներին կից ներկայումս բաժանմունքի առաքելութեանը ծանրացած ուսանողութեան աւելի ճիշտ երիտասարդութեան ազգային ինքնութիւնից  ու նկարագրից հեռանալու փաստին որը ակնառու եղաւ առաւել քան 100 նորամուտներին յղւած հրաւէրներից մօտ 15 հոգու ներկայութեամբ: Դոկտ. Խանլարեանը նաև ողջունեց բաժանմունքի հայկական արւեստով հետաքրքրւած լինելու փաստը որը դրսևորւել էր ուսանողներից կազմւած սիրողական երգչախմբի երկու «Բարի Արագիրլ» և «Գետաշէն» երգերի կատարմամբ:

Գեղարւեստական բաժինը ճոխացրեց Արազ Թահմազենաի «Հայաստան երկիր իմ մայր» և «Հայաստան աշխարհ» երգերի կատարումն ու միութեան գարուն պարախմբի «Լեզգի» և «Մուշ» պարերի ելոյթով:

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր շնորհաւանքներն ուղղեց նոր սերնդի ներկայացուցիչներին, Սիփան միութեան Ուսանողական բաժանմունքին իր  հիմնադրամն 30 ամեակի առիթով մաղթեց շարքերի ամրապնդում և հզոր գործունէութիւն: Սրբազան հայրն իր հայրական խրատներում յորդորեց ներկայ երիտասարդութեանը որպէս հայ քրիստոնեայ երիտասարդներ իրազէկ լինել և տէր կանգնել ազգային ու կրօնական արժէքներին:

Ըստ աւանդութեան Սրբազան Հօր, դոկտ. Կարէն Խանլարեանի և միութեան նախագահ՝ ընկ. Արին Միրզայեանի ձեռամբ յանձնւեց նորամուտ ուսանողների գնահատագրերը:

Բաժանմունքի ընկերների ներկայութեամբ նշւեց բաժանմունքի հիմնադրման 30-ամեակը աւանդական տորթը կտրելու արարողութեամբ, որին մասնակցում էին էին նաև հիմնադիր սերնդից ընկերներ Արմէն Բէգլարեանն ու Աննիկ Շահմուրադեանը:

Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտից յետոյ կազմակերպւած ուրախ ժամանցի ընթացքում ներկաները այցելում էին բաժանմունքի երեք խմբակների կրպակներ որտեղ ցուցադրման էր հանւել պատկան խմբի զբաղւելիք նիւթներն ու խմբի նպատակներին մօտ  առարկաներ և ստանում էին բացատրութիւններ ու պատկերացում կազմում խմբակների աշխատանքների ու զբաղւելիք հարցերի մասին:

Լուսանկարիչ՝ Վարագ Աբրահամեան

 

photo_2017-12-02_15-29-08noramodphoto_2017-12-02_13-36-59photo_2017-12-02_13-15-24photo_2017-12-02_13-33-45photo_2017-12-02_15-10-06photo_2017-12-02_15-11-10photo_2017-12-02_15-28-26photo_2017-12-02_15-28-59photo_2017-12-02_18-11-56photo_2017-12-02_13-43-49photo_2017-12-02_13-04-00photo_2017-12-03_10-33-44photo_2017-12-02_13-07-10photo_2017-12-02_15-28-17photo_2017-12-02_15-27-44photo_2017-12-02_14-02-27photo_2017-12-02_14-04-26photo_2017-12-02_15-27-47photo_2017-12-02_14-09-52

-->