կարճ լուրեր

Տօնակատարութիւն Հ.Մ.«Սիփան» Միութեան «Նորայր Էլսայեան» Մարզադահլիճում

www.sipanorg.org Սասունցիների սովորութեամբ՝ յունւար 1-ի առաւօտեան կարելի է համախմբւել Սիփան միութեան յարկի տակ, շնորհաւորանքներ ու բարեմաղթանքներ յղել ու ստանալ:

2018 թ. առաջին օրը հոծ բազմութիւն էր հաւաքւել միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում:

Տօնական տրամադրութիւն էր տիրում միութիւնում և մեծ թւով ընտանիքներ, իրենց մանուկներին բերել  էին Ձմեռ պապիկից կապոցներ ստանալու, խաղահրապարակում խաղալու և ուրախ ժամանց անցկացնելու:

Ճոխ բուֆէյի ու տարբեր ճաշատեսակներից բացի սլակախաղի էին մասնակցում ներկաներն ու իրենց շանսը փորձութեան ենթարկում:

Միջոցառումը կազմակերպել էին միութեան Երէցների, Արւեստից, Մարզական բաժանմունքները:

Ընթացքում տեղի ունեցաւ Արւսետից բաժանմունքի վիճակահանութիւնը և շահեց համար 200-ը՝ պրն. Անդրանիկ Շահբազեանը:

photo_2018-01-02_17-02-00photo_2018-01-02_17-02-19photo_2018-01-02_17-01-46photo_2018-01-02_17-01-53 photo_2018-01-02_17-02-03 photo_2018-01-02_17-02-09 photo_2018-01-02_17-02-16 photo_2018-01-02_17-00-11photo_2018-01-02_17-01-56 photo_2018-01-02_17-01-49photo_2018-01-02_17-02-06

-->