կարճ լուրեր

Տօնական տրամադրութիւն միութեան «Կոմիտաս» երգչախմբի փորձի ընթացքում

www.sipanorg.org Ամանորեայ տրամադրութեամբ հագեցած միութեան «Կոմիտաս» երգչախումբի առաջին փորձը  նոր տարում կայացաւ երեկ 2018 թ. յունւարի 8-ին միութեան «Նայիրի» սրահում:

Խմբի կողմից ընկ. Վերժիկ Թահմազեանը շնորհաւորանքի ու շնորհակալական խօսքով հանդէս եկաւ, երգչախմբի բոլոր անդամների անունից շնորհաւորելու Ամանորը և Ս. Ծնունդը:

Գնահատման ու երախտագիտութեան արտայայտման որպէս ապացոյց պատրաստւած նւէրը յանձնւեց խմբի ղեկավար՝ Լուսինէ Միքայելեանին, ցանկանալով քաջ առողջութիւն  և նորանոր յաջողութիւններ 2018 թւականի ընթացքում:

Խմբավար՝ Լուսինէ Միքայէլեանը ևս իր հերթին բարեմաղթանքներ յղեց անդամներին  ցանկութիւն յայտնելով որ կանոնաւոր փորձերի ու պարապումների արդիւնքում խումբը իր մասնակցութիւնը շարունակելու է տարբեր մշակութային ձեռնարկներում:

Ուրախութեամբ ու ջերմութեամբ լեցուն հանդիպումը կատարեալ դարձաւ երգչախմբի կատարմամբ որը նպատակ է հետապնդում ազգային, հայկական երաժշտութիւնը պահպանել ու տարածել:photo_2018-01-09_11-55-58 photo_2018-01-09_11-55-56 photo_2018-01-09_11-56-00

-->