կարճ լուրեր

Մասնակցութիւն Ղազւինում կայացած ժայռամագլցման մրցաշարին

 

www.sipanorg.org Հինգշաբթի և ուրբաթ յունւարի 25-ին և 26-ին միութեան ժայռամագլցման խմբի սաները մասնակցեցին Ղազւինում կայացած ժայռամագլցման մրցաշարին, որին մասնակցում էին 140 տղաներ և 151 աղջիկներ Իրանի 23 նահանգներից:

 

Հինգշաբթի յունւարի 25-ին տղայոց մրցաշարին մասնակցելով միութեանս չեմպիոն՝ Գէորգ Բուդաղեանին յաջողեց պատանեկան C  տարիքային բաժանումում գրաւեց 8-րդ տեղը: Նշենք որ սիրելի Գէորգը մասնակցում է Իրանի հաւաքականին և վերջերս մասնակցել է  Սինգապուրում կայացած Ասիայի ժայռամագլցման մրցաշարին:

 

Ուրբաթ յունւարի 26-ին օրիորդաց մրցաշարի ընթացքում միութեան ժայռամագլցման խմբի կրտսեր մարզիկներից՝ Իլեն Նազարեանին յաջողեց B տարիքային բաժանումումում գրաւել 6-րդ տեղը: Սիրելի Իլենը անցեալ տարւայ ընթացքում գրանցել է բազմիցս յաջողութիւններ յանձինս Թեհրանի մրցաշարում երկրորդ պատւանդանին արժանանալը:

 

Սոյն երկօրեայ մրցաշարին ներկայ էր միութեան ժայռամագլցման մարզիչ Արթիմէս Ֆարշադ Եգանէն առաջին օրը որպէս Ֆեդերացիայի կողմից նշանակւած դիտորդ, իսկ երկրորդ օրը օրիորդաց մրցաշարին ներկայացել է որպէս «Սիփան» միութեան մարզիչ:

 

Աւելացնենք նաև որ մրցաշարին էին մասնակցել միութեան ժայռամագլցման մարզիկներից՝ Արքա Նազարեանը, Փանուէլ Թահմասեանը, Վահէ Խուդավերդեանը,  և Արեգ Հախվերդեանը:

 

 

photo_2018-01-25_18-11-59

photo_2018-01-27_17-51-59photo_2018-01-27_08-24-35 photo_2018-01-25_12-09-51 photo_2018-01-25_09-38-28 photo_2018-01-26_11-53-55 photo_2018-01-25_16-50-15 photo_2018-01-27_08-25-07photo_2018-01-25_13-13-02 (2) photo_2018-01-25_13-13-02

-->