կարճ լուրեր

Հ.Մ.«Սիփան» Միութեան Ժայռամագլցման խմբի սաների Գնահատման երեկոյ

www.sipanorg.org Երերկ փետրւարի 4-ին Միութեան Մարզական բաժանմունքի նախաձեռնութեամբ և միութեան «Ժանետ Շահնազարեան» սրահում ժայռամագլցման խմբի անդամները համախմբւել էին գնահատելու յունւարի 25-ին և 26-ին Ղազւինում կայացած երկրի մասշտապի մրցաշարին մասնակցած մարզիկներին գնահատելու:

Ղեկավար մարմնի կողմից Ընկ. Հայկ Մելքոնեանն իր ելոյթում շնորհակալութիւն յայտնեց ժայռամագլցման մարզաճիւղի ծնողներից, իրենց անվերապահ համագործակցութեան և  մարզիկներին մրցութիւններին մասնակցելու կապակցութեամբ:

Ելոյթ ունեցաւ միութեան ժայռամագլցման խմբի պատասխանտու ՝ ընկ Ռոբերտ Նազարեանը որը իր հերթին շնորհաւորեց կրտսեր մարզիկներին իրենց մասնակցութեան և ձեռք բերւած յաջողութիւնների համար:

Վերջում Վարչութեան Նախագահի ու փոխ նախագահի, Մարզական բաժանմունքի վարչական կապի, և Ղեկավար մարմնի ընկերների միջոցով գնահատագրեր ու նւէրներ յանձնւեց մրցաշարին մասնակցած մարզիկներին առ ի գնահատում և քաջալերանք:

Խօսք յանձնւեց խմբի գլխաւոր մարզիչ Արթիմէս Ֆարշադ Եգանէին՝ որը հանդիսանում է որպէս Իրանի ֆեդերացիայի ժայռամագլցման մրցութիւնների գծագրման ու մրցաշարերի գլխաւոր մարզիչ ու հսկիչը: Պրն. Եգանէն իր հերթին շնորհաւորեց մարզիկներին ու մասնագիտական առումով փոխանցումներ կատարեց:

Պրն. Եգանէին, միութեան բոլոր ընտանիքի կողմից, իր անվերապահ համագործակցութեան ու հոգատար վերաբերմունքի համար յուշանւէր յանձնւեց:

Հանդիպմանը ներկայ էին ժայռամագլցման խմբի բոլոր անդամներն ու ծնողները որոնք մի յիշատակ նկարով երեկոն յաւերժացրին:photo_2018-02-04_23-27-45 photo_2018-02-04_23-27-57 photo_2018-02-04_23-28-26 photo_2018-02-04_23-28-29 photo_2018-02-04_23-28-33 photo_2018-02-04_23-28-36

-->