կարճ լուրեր

Հ.Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ 24-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԻՋՄԱՐՄՆԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

www.sipanorg.org Վարչութեան հրաւէրով չորեքշաբթի փետրւարի 7-ին միութեան «Նայիրի» սրահում գումարւեց   ընթացիկ շրջանի միջմարմնային երրորդ հանդիպումը:

Հանդիպմանը ներկայ էին միութեան վարչութիւնը, հաշւեքննիչ մարմինը, Վարիչ մարմինը և 6 բաժանմունքնների ղեկավար մարմինները:

Վարչութեան նախագահ ՝ ընկ. Արին Միրզայեանը ողջոյնի խօսքով մեկնարկեց հանդիպումը, որով նա շնորհակալութիւն յայտնեց ժողովականների ներկայութեան համար և ցանկացաւ ՝ միասնական աւելի ակտիւ գործունէութիւն 2018 թւականի ընթացքին:

Համապարփակ ձևով ներկայացւեց վարչութեան անցեալ ամսիների ընթացքին կազմակերպւած ձեռնարկների, աշխատանքների ու կարևորագոյնը միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճի պարկետապատման աշխատանքի մասին:

Հաշեքննիչ Մարմնի կողմից ելոյթ ունեցաւ՝ ընկ. Նարբէյ Աբուլեանը որը ակնարկեց հաշւապահական ու հաշիւների փակման հետ կապւած որոշակի նրբութիւնների:

Վարիչ մարմնի կողմից ելոյթ ունեցաւ՝ ընկ. Արա Մկրտչեանը: Բացատրւեց վարիչ մարմինի անցեալ ամիսների ընթացքում ունեցած գործունէութեան և վարչութեան կից տարած աշխատանքների մասին ինչպէս միութեան շինարարութեան աշխատանքների, պաշտօնէութեան ու կապալառուների հետ ունեցած պայմանագրերի նորոգման, բաժանմունքների աշխատանքներին օժանդակելու և միութեան գոյքապահութեան համար առաջացրած գործելաոճին որը շուտով շրջանառութեան մէջ է դրւելու:

Ղեկավար մարմինները  ներկայացրին բաժանմունքի անցեալ 6 ամիսների գործունէութեան զեկոյցը և գալիք ամսիների ընթացքին ծրագրած ձեռնարկների ու աշխատաննքերի մասին:

Վարչութեան նախագահը հակիրճ կերպով անդրադարձաւ վարչութեան հիմնական մտահոգութիւններին ու քննարկման առարկայ հանդիսացող թեմաները, կայացած որոշումներն ու գալիք ծրագրերը որոնց իրականանցման համար անհրաժեշտ էր միասնական կամք և համագործակցութիւն:

Յաջորդ օրակարգում   ղեկավար ընկերներին առիթ տրւեց լուսաբանական հարցումներ տալ և առաջարկութիւններ ներկայացնել:

Խորհրդակցական այս նիստը պատեհ առիթ հանդիսացաւ մտքերի փոխանակմանը՝ կատարւելիք աշխատանքների յաջողութեան գրաւականը  ապահովելով:

 

Վերջում ամանորի առիթով խրախճանք և ընդունելութիւն էր կազմակերպւել որը ճոխացրեց Հայաստանի, Արցախի, հայ զինւորի ու Սիփան միութեան ողջ ընտանիքի անունով բարձրացւած բաժակաճառերն ու կենացները:

photo_2018-02-10_10-44-10 photo_2018-02-10_10-44-52 photo_2018-02-10_10-44-50 photo_2018-02-10_10-44-48photo_2018-02-10_10-44-46 photo_2018-02-10_10-44-45 photo_2018-02-10_10-44-43 photo_2018-02-10_10-44-39 photo_2018-02-10_10-44-35 photo_2018-02-10_10-44-33 photo_2018-02-10_10-44-27 photo_2018-02-10_10-44-23 photo_2018-02-10_10-44-21 photo_2018-02-10_10-44-19 photo_2018-02-10_10-44-14 photo_2018-02-10_10-44-12

 

-->