կարճ լուրեր

ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ Հ Մ «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԿԱԶՄԻ ԱՆԴԱՄ ՆՈՐԱՅՐ ԷԼՍԱՅԵԱՆԻՆ «ՄԱՅՐԵՆԻԻ ԴԵՍՊԱՆ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Untitled
(ուղղագրութիւնը փոխւած չէ)
Իրանի «Սիփան» միության հիմնադիր նախագահ Նորայր Էլսայանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի «Սիփան» միության հիմնադիր նախագահ Նորայր Էլսայանին, միության նախկին նախագահ Սերոժ Սուքիասյանին և Հայաստանում «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Դավթյանին:

 

«Սիփան» միությունը իր գոյության կեսդարյա պատմության ընթացքում անգնահատելի գործունեություն է իրականացրել հայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում:

 

Միությունը անկախացումից ի վեր բավական ամուր կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ և միության անդամները Հայրենիքում մասնակցել են բազում փառատոնների, խորհրդաժողովների և այլ միջոցառումների: Ավելի քան հազար անդամ ունեցող միությունը, որ մշտապես եղել է Թեհրանի հայության իրավունքների պաշտպանը, ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցին, հայոց պետականության և անկախության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպմանը:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով բազմավաստակ մանկավարժ, միության ղեկավար Նորայր Էլսայանի հայրենանվեր գործունեությունը, Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար միության հիմնադրման 50 ամյակի առիթով Նորայր Էլսայանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

 

Նորայր Էլսայանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին նման բարձր պարգևի արժանանալու համար և նշեց, որ միության 50 ամյակը մեծ շուքով նշվել է նաև Թեհրանում և Լոս Անջելեսում: Նա նշեց, որ այժմ «Սիփան» միության հիմնադիրների բարձրացրած դրոշը գտնվում է նոր սերնդի հուսալի ձեռքում, ով պահպանում է ազգային արժեքներն ու գաղափարները: