կարճ լուրեր

Ուսանողական

usanoghakan

photo_2016-12-05_11-14-06

Սրանից շուրջ 30 տարի առաջ մի խումբ ուսանող միութենականների ջանքերով հիմքը դրւեց ուսանողական անունը կրող  բաժանմունքի նպատակ ունենալով՝ քաղաքամասի (Սասուն) ուսանողների հաւաքագրումն ու նրանց ի մի բերելով  ստեղծել կիրթ եւ գիտելիքներով կարող մի հաւաքականութիւն, որը կոչւելու էր նոր հորիզոններ կերտելու  հասարակութեանն ուղղորդելու ասպարէզներում:

Բաժանմունքս իր կանոնաւոր հանդիպումների կողքին  կազմակերպում է  նաեւ դասախօսութիւններ, մրցոյթներ, շրջագայութիւններ, հաւաքական արշաւներ, բանակումներ, ֆիլմի ցուցադրում եւ նմանօրինակ բազմաթիւ ձեռնարկներ:

Ուսանողական բաժանմունքն իր ունեցած ենթախմբերի հանդիպումներում՝  զբաղւում է գիտական և հասարակական աշխատանքներով, կազմակերպում՝  ուսանողութեան խնդիրներին  նւիրւած հաւաքներ եւ  դասախօսութիւններ :

Բաժանմունքիս մաս կազմող ենթախմբեր.

 Աստղագիտական խումբ.  խմբի ծաւալած գործունէութիւնը բացատրւում է  տեղեկութիւնների հաւաքագրումով  եւ իրազեկմամբ, ինչպէս նաեւ  աստղերի դիտման արշաւների կազմակերպմամբ, մրցոյթների նախաձեռնումով կամ դասախօսութիւնների կազմակերպմամբ  : Խմբի հանդիպումները կայանում են իւրաքանչիւր չորեքշաբթի՝ երեկոյեան ժամը 8-ից 9:30-ը:

 Հասարակագիտական խումբ.  խմբի աշխատանքային  սահմանումները բացատրւում են հասարակական տարբեր թեմաներով վերլուծական զրոյցներով կամ կատարւած ուսումնասիրութիւնների ներկայացմամբ: Խմբի հանդիպումները կայանում են երկուշաբթի օրերը երեկոյեան ժամը 8:30-ից 10-ը:

 

 

Ուսանողական բաժանմունքի Ղեկավար Մարմին

 

Թւականիս փետրւարի 27-ին կայացաւ Ուսանողական բաժանմունքի ընդհանուր ժողովի Բ նիստը, որի ընթացքում  ընտրւեց  նաեւ բաժանմունքիս նորակազմ ղեկավար մարմինը:

Վարչութեան   5-րդ նիստից  հաստատում ստացած  Ուսանողական բաժանմունքի ղեկավար մարմինը գործում է հետեւեալ կազմով.

 

Ընկ. Ինեսա Մաւաթովեան Նախագահ և Աստղագիտական խմբի կապ
Ընկ. Նարէ Տէր Աւանէսեան Քարտուղար և Հասարակագիտական խմբի կապ
Ընկ. Արմէն Սինանի Նիւթականի պատասխանատու