կարճ լուրեր

Երէցներ


Սոյն բաժանմունքի անդամները համարւում են միութեան վետերանները, որոնք երկար տարիներ մասնակցել են միութեան աշխատանքներին եւ այժմ իրենց փորձառութիւնները փոխանցում են երիտասարդ միութենականներին:

Բաժանմունքի հիմնական նպատակը քաղաքամասի երէց անհատներին ծանօթացնել միութենական-ազգային կեանքին:

Ղեկավար մարմինը գործադրում է դասախօսութիւններ, այցելութիւններ, խրախճանքի եւ ընթրիքի երեկոներ, ուխտագնացութիւն դէպի Ս. Թադէոս և Ս. Ստեփանոս  վանքեր նաեւ տարբեր քաղաքներ ինչպիսին են` Արաք, Քալաւա,  Գորգան, Մասուլէ եւ այլն:

 

Երէցների բաժանմունքը  նախաձեռնել է  բացօթեայ ընթրիքների երեկոներ միութեան «նայիրի» սրահի բակում ,որը  արժանացել է ինչպէս  միութենականների նոյնպէս էլ  Սասուն քաղաքամասի մեր հայրենակիցների ընդունելութեանը:

 

Երէցների բաժանմունքի Ղեկավար Մարմին

 

Վարչութիւնս իր 8-րդ նիստում նշանակեց Երէցներ բաժանմունքի ղեկավար մարմնի անձնակազմը, ըստ հետեւեալի՝

 

Ընկ.Վիգէն Մակարեան Նախագահ
Ընկ. Թալին Մեհրաբեան Քարտուղար
Ընկ. Սարօ Սիմոնեան Նիւթականի պատասխանատու